«Մեր ձևով» շարժման անդամ Ալիկ Ալեքսանյանը հերքել է ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի տարածած տեղեկությունը, թե իբր Սամվել Կարապետյանն առաջարկել է անգլերենն ու ռուսերենը դարձնել Հայաստանումպետական լեզու։
«Ժողովուրդ ջան, էս Նիկոլը հասկացել է, որ մենք ձեզ հետ հաղթում ենք, խառնվել է իրար, դողն ընկել է ջանը, իրա Թուրքիայից ստացած փոքրիկ կամակատարներին լցրել է ասել՝ մի բան արեք, մի սուտ հորինեք, խոսացեք։
Սամվել Կարապետյանը նման բան չի ասել։
Սամվել Կարապետյանն ասել է, որ պետական մակարդակով պետք է ուշադրության կենտրոնում պահել օտար լեզուների իմացությունը։ Խոսել է բիզնես միջավայրի մասին, որ օտար լեզուների իմացությունը նորմալ մակարդակի լինի՝ մարդկանց հետ նորմալ կշփվելով է հնարավոր գործերդ հեշտ անել, նորմալ հարաբերություններ ձեռք կբերել։ Սա առավել ևս վերաբերում է պետական պաշտոնյաներին, հենց Ձեզ է վերաբերում, պետական պաշտոնյաներ, որ գնում եք՝ երկու բառ չեք կարողանում իրար կապել, մեր ամբողջ ազգն եք խայտառակ անում։ Մեր մեծերը մի լավ խոսք ունեին՝ ասում էին՝ քանի լեզու գիտես, այդքան մարդ ես», – ասել է Ալիկ Ալեքսանյանը:


















































