Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկական ուռուցքաբանական 6-րդ կոնգրեսը՝ «Հայկական ուռուցքաբանություն․ համարձակ ծրագրերից դրանց իրագործում» խորագրով

Փետրվար 07,2026 22:28

Հայկական ուռուցքաբանական 6-րդ ամենամյա երկօրյա կոնգրեսն այս տարի անցկացվում է «Հայկական ուռուցքաբանություն․ համարձակ ծրագրերից դրանց իրագործում» խորագրով։ Այն համախմբել է շուրջ 400 մասնակիցների՝ Հայաստանի և արտերկրի առաջատար ուռուցքաբանների, առողջապահության ոլորտի պատասխանատուների և մասնագետների։

Կոնգրեսի բացման պաշտոնական արարողությանը ելույթներով հանդես են եկել Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, ՀՀ ԱՆ Վ․Ա․Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Կարեն Ծառուկյանը, ինչպես նաև ԱՀԿ ներկայացուցիչ Սիդարթա Դատտան։

Անահիտ Ավանեսյանն իր խոսքում նշել է, որ քաղցկեղային հիվանդությունների վաղ հայտնաբերման նպատակով վերջին տարիներին ներդրվել են սքրինինգային ծրագրեր՝ սկսելով պիլոտային, այնուհետև տարածելով ամբողջ հանրապետության մասշտաբով: Բացի այդ, հետազոտման և բուժման այնպիսի ժամանակակից մեթոդներ, ինչպիսիք են՝ ՊԵՏ/ԿՏ հետազոտումը, նորագույն սարքավորումներով ճառագայթային թերապիան, ռոբոտային վիրաբուժությունը և թանկարժեք արդիական դեղերի հասանելիությունն այսօր իրականություն են Հայաստանի բնակչության համար: Բայց քաղցկեղի դեմ արդյունավետ պայքարը չէր կարող ամբողջական լինել առանց Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրման։

Զեկույցներով հանդես են եկել նաև տարբեր երկրների պատվիրակներ: Միջոցառման շրջանակում նախատեսվում են թեմատիկ «կլոր սեղաններ», կոնգրեսի ընթացքում կանցկացվեն նաև բացառիկ live surgery վարպետաց դասեր՝ միջազգային անվանի վիրաբույժների մասնակցությամբ:

Կոնգրեսը կարևոր հարթակ է փորձի փոխանակման, նորարարական մոտեցումների ներկայացման և հայկական ուռուցքաբանության զարգացման ռազմավարական ուղղությունների ձևավորման համար։

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728