Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի ըմբշամարտի հավաքականները թիմային առաջին տեղեր են զբաղեցրել Էստոնիայում

Փետրվար 09,2026 18:52

Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում անցկացված Քրիստիան Պալուսալուի 37-րդ հուշամրցաշարում, որին մասնակցել են 14 երկրների ներկայացուցիչներ, ազատ և հունահռոմեական ոճերի Հայաստանի հավաքականները մեդալների հարուստ հավաքածու են նվաճել և թիմային պայքարում զբաղեցրել առաջին տեղերը։

Ազատ ոճի մրցումներում հաղթող են դարձել 61 կգ քաշային Մանվել Խնձրցյանը, 65 կգ՝ Արսեն Հարությունյանը, 70 կգ՝ Դավիթ Մարգարյանը, 74 կգ՝ Նարեկ Հարությունյանը, 79 կգ՝ Հրայր Ալիխանյանը, 97 կգ՝ Կնյազ Իբոյանը և 125 կգ՝ Խաչատուր Խաչատրյանը։ Երկրորդ մրցանակակիր են դարձել 61 կգ քաշային Մեջլում Մեջլումյանը, 65 կգ՝ Արման Մուսիկյանը, 79 կգ՝ Հայկ Պապիկյանը, իսկ 86 կգ քաշային կարգում Ռազմիկ Եփրեմյանը արժանացել է երրորդ մրցանակի։

Հունահռոմեական ոճում հաղթող են ճանաչվել 60 կգ քաշային Սուրեն Աղաջանյանը, 67 կգ՝ Սլավիկ Գալստյանը, 72 կգ՝ Գասպար Տերտերյանը, 77 կգ՝ Մալխաս Ամոյանը, 82 կգ՝ Սամվել Գրիգորյանը, 97 կգ՝ Հայկ Խլոյանը և 130 կգ՝ Արամայիս Հարությունյանը։

Երկրորդ տեղ են զբաղեցրել 67 կգ քաշային Յուրիկ Հովեյանը, 72 կգ՝ Աշոտ Խաչատրյանը, 97 կգ՝ Ռուբեն Գևորգյանը, իսկ երրորդ տեղում են հայտնվել 63 կգ՝ Արմեն Սուքիասյանը, 77 կգ՝ Սամվել Տերտերյանը, 82 կգ՝ Մարտիկ Պետրոսյանը և 87 կգ՝ Գևորգ Թադևոսյանը։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728