Կենտրոնական ընտրական հանձնաժողովը փետրվարի 9-ի արտահերթ նիստում հաստատել է 2026 թվականի հունիսի 7-ին նշանակված ԱԺ հերթական ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը:
Այսպիսով, կուսակցությունը, կուսակցությունների դաշինքը ընտրություններին մասնակցելու համար օգտահաշիվ ստանալու նպատակով էլեկտրոնային եղանակով դիմում է ներկայացնում Կենտրոնական ընտրական հանձնաժողովին փետրվարի 9-ից մինչև ապրիլի 23-ը:
Կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները գրանցման համար փաստաթղթերը Կենտրոնական ընտրական հանձնաժողովին ներկայացնում են ապրիլի 13-ից մինչև ապրիլի 23, ժամը 18:00:
Կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների գրանցումը կատարվում է ապրիլի 23-ից մինչև մայիսի 3-ը, ժամը 18:00:
Կարդացեք նաև
Ընտրություններին մասնակցող կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին հերթական համարները Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից վիճակահանությամբ տրամադրվում են մինչև մայիսի 3-ը:
Նախընտրական քարոզչության ժամանակահատվածն է մայիսի 8-ից հունիսի 5-ը:
Նախընտրական քարոզչության ժամանակահատվածում ընտրություններին մասնակցող կուսակցություններին (կուսակցությունների դաշինքներին) տրամադրվող 5 քառակուսի մետրը գերազանցող մակերեսով վահանակների քանակի, մակերեսների, դրանց գտնվելու վայրերի և վարձավճարների վերաբերյալ տեղեկատվությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողովին ներկայացվում է մինչև փետրվարի 17-ը:
Քվեարկության օրը ընտրությունների և քվեարկության վերաբերյալ լուսաբանում իրականացնելու համար հավատարմագրման վերաբերյալ դիմումը և զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցիչների ցուցակը Կենտրոնական ընտրական հանձնաժողովին ներկայացվում են փետրվարի 7-ից մինչև մայիսի 28-ը: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքի միջոցով դիտորդների հավատարմագրման վերաբերյալ դիմումները ԿԸՀ-ին են ներկայացվում փետրվարի 7-ից մինչև մայիսի 3-ը:
Կուսակցության, կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակներում ընդգրկված պատգամավորի թեկնածուներն իրենց գույքի և եկամուտների մասին հայտարարագիր Կենտրոնական ընտրական հանձնաժողովին ներկայացնում են մինչև մայիսի 13-ը:
Կուսակցությունները, կուսակցությունների դաշինքում ընդգրկված կուսակցությունները՝ կուսակցության գույքի և եկամուտների մասին հայտարարագիր Կենտրոնական ընտրական հանձնաժողովին ներկայացնում են մինչև մայիսի 13-ը:
Ընտրությունների անցկացման միջոցառումների ամբողջական ժամանակացույցը հասանելի է ԿԸՀ կայքում:
Կենտրոնական ընտրական հանձնաժողով


















































