Civilnet. Ամերիկյան Firebird ընկերությունը և Միացյալ Նահանգների կառավարությունը փետրվարի 10-ին հայտարարել են Հայաստանում արհեստական բանականության (ԱԲ) ենթակառուցվածքների զարգացման մեգանախագծի երկրորդ փուլի մեկնարկի մասին, ինչը երկիրը, ըստ նախաձեռնության հեղինակների, կդասի աշխարհի նմանատիպ հինգ խոշորագույն կլաստերների շարքում, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։
Ինչպես հայտնում են ՍիվիլՆեթին Firebird ընկերության մամուլի ծառայությունից, 4 մլրդ դոլար ընդհանուր արժողությամբ նախագիծը նախատեսում է մինչև 2026 թվականի վերջ Հայաստանում տեղակայել 50,000 գրաֆիկական պրոցեսորներ (GPU)։ Այս ծավալային ընդլայնումը հնարավոր դարձավ ԱՄՆ կարգավորող մարմինների կողմից լրացուցիչ 41,000 միավոր NVIDIA GB300 չիպերի արտահանման արտոնագրի տրամադրումից հետո։
ի փոխանցմամբ՝ նոր կլաստերը Հայաստանը վերածում է գերհամակարգչային համաշխարհային հանգույցի։ Նախագծի երկրորդ փուլը հաջորդում է 500 միլիոն դոլար արժողությամբ առաջին փուլին՝ ստեղծելով հիմքեր կենսաբանական գիտությունների, ռոբոտաշինության և տիեզերական հետազոտությունների համար, հայտնում են Firebird-ի մամուլի ծառայությունից:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:


















































