Լրահոս
Օրվա լրահոսը

Հրապարակվել է ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև միջուկային էներգիայի ոլորտում համագործակցության հայտարարությունը

Փետրվար 10,2026 17:35 Share

Համատեղ հայտարարություն «Միջուկային էներգիայի խաղաղ նպատակներով օգտագործման ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջև համագործակցության մասին» համաձայնագրի բանակցությունների ավարտի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությունն ավարտել են «Միջուկային էներգիայի խաղաղ նպատակներով օգտագործման ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջև համագործակցության մասին» համաձայնագրի («123 համաձայնագիր») բանակցությունները:

Սույն բանակցությունների ավարտը հանդիսանում է առանցքային քայլ` միտված խորացնելու միջուկային էներգիայի խաղաղ նպատակներով օգտագործման ոլորտում երկկողմ համագործակցությանը՝ որպես 2025թ. օգոստոսին Վաշինգտոնում ստորագրված Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև էներգետիկ անվտանգության ոլորտում գործընկերության մասին փոխըմբռնման հուշագրի հիմնասյուն:

«123 համաձայնագիրը» կընդլայնի երկկողմ համագործակցությունն էներգետիկ անվտանգության ոլորտում, կամրապնդի Կողմերի բազմամյա դիվանագիտական և տնտեսական հարաբերությունները և կապահովի համապարփակ իրավական շրջանակ միջուկային էներգիայի ոլորտում համագործակցության համար: Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությունը նախատեսում են միջուկային էներգիայի խաղաղ նպատակներով օգտագործման ոլորտում առաջիկա տարիներին հաստատել ամուր և փոխշահավետ գործընկերություն։

Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությունը մտադիր են ձեռնարկել իրականացնել համապատասխան ներքին վերանայման և հաստատման ընթացակարգերը, ինչպես նաև ցանկացած այլ իրավական քայլ, որը պահանջվում է նախքան «123 համաձայնագրի» ստորագրումը և ուժի մեջ մտնելը:

Ստորագրվել է Երևանում, 2026 թվականի փետրվարի 9, երկու օրինակով՝ անգլերեն լեզվով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728