Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանն ընդգրկվել է արհեստական բանականության համաշխարհային քարտեզում

Փետրվար 10,2026 18:30 Share

Այսօր տեղի ունեցավ Արհեստական բանականության նկատմամբ ԵՄ մոտեցման վերաբերյալ TAIEX-ի առաջին աշխատաժողովը՝ համախմբելով Հայաստանի պետական մարմինների պաշտոնատար անձանց և եվրոպական առաջատար փորձագետներին։

Հայաստանը՝ իր արագ զարգացող ՏՏ ոլորտով և ռազմավարական կարևորության հանրային ու մասնավոր գործընկերությունների շնորհիվ, ընդգրկվել է արհեստական բանականության համաշխարհային քարտեզում։

Թեև ԵՄ-ն այստեղ տեսնում է զգալի ներուժ, սակայն արհեստական բանականության վերափոխող ներուժը ուղեկցվում է նաև էական ռիսկերով՝ ներառյալ կողմնակալությունների վերարտադրումը, անձնական տվյալների գաղտնիության սպառնալիքները, ինչպես նաև զբաղվածության և անվտանգության վրա հնարավոր ազդեցությունները։

Եվրոպական միության Արհեստական բանականության ակտը՝ արհեստական բանականության ոլորտում աշխարհում առաջին համապարփակ իրավակարգավորող շրջանակը, վկայում է, որ նորարարությունն ու պատասխանատվությունը կարող են համընթաց զարգանալ։

 

ՀՀ-ում ԵՄ պատվիրակություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հերթական նախընտրական սուտ`
    Պետությունը ՊԱՐԶԱՊԵՍ չի կարող ընդգրկվել նման քարտեզում և միաժամանակ պետական բյուջեով կրճատել գիտության ֆինանսավորումը 20 տոկոսով:
    Սա նույնիսկ տնային տնտեսուհին է գիտակցում:
    Ի՞նչ կարծիք հայաստանցու մասին կամ անձնական դրդապատճառ պիտի ունենա այդ ԵՄ փորձագետը, որ հանդուրժի նման լուրը իր անվան հետ շաղախելը:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728