Գագիկ Ծառուկյանը հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններին կմասնակցի իր ղեկավարած «Բարգավաճ Հայաստան» կուսակցությամբ։ Այսինքն՝ մեծահարուստ գործարարը դաշինք չի կազմի։
Այս մասին «Ազատության» հետ զրույցում տեղեկացրեց Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը։
«Մենք առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու ենք ԲՀԿ-ով և «Առաջարկ Հայաստանին» ծրագրով։ Չի լինելու դաշինք, ընտրություններին մասնակցում է ԲՀԿ-ն»,- ասաց Տոնոյանը։
Ծառուկյանի խոսնակի փոխանցմամբ՝ մարտին տեղի կունենա կուսակցության համագումարը, որի շրջանակում էլ կհրապարկվի «Բարգավաճ Հայաստանի» նախընտրական ցուցակի առաջին 30 տեղերում ընդգրկվելիք անձանց ցուցակը։


















































