Լրահոս
Օրվա լրահոսը

Դատարանն անփոփոխ թողեց Հովիկ Աբրահամյանի խափանման միջոցը

Փետրվար 10,2026 21:21 Share

Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Արամ Գրիգորյանի նախագահությամբ, այսօր քննարկեց նաև ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի խափանման միջոցը:

«Կարծում եմ՝ կիրառված խափանման միջոցը լիարժեք ապահովում է գործի բնականոն ընթացքը և պարոն Աբրահամյանը պատշաճ վարքագիծ է դրսևորում։ Օրենքն էլ ասում է՝ ավելի ծանր խափանման միջոցներ կիրառվում են այն դեպքում, երբ եղած խափանման միջոցով պատշաճ վարքագիծ չեն դրսևորել։ Կարծում եմ՝ խափանման միջոցները այս պահի դրությամբ փոփոխման ենթակա չեն, պետք է պահպանվեն»,- ասաց Աբրահամյանի պաշտպաններից Երեմ Սարգսյանը։

Հանրային մեղադրողը կասկած հայտնեց, որ Աբրահամյանը ընտրված խափանման միջոցով կարող է ոչ պատշաճ վարքագիծ դրսևորել, հետևաբար պետք է փոխել։

Դատարանը որոշեց անփոփոխ թողնել Աբրահամյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց գրավը։

Հիշեցնենք, որ Աբրահամյանի նկատմամբ խափանման միջոց էր կիրառվել 25 մլն դրամի չափով գրավը։

Հիշեցնենք, որ Հովիկ Աբրահամյանը մեղադրվում է փողերի լվացման, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու մեջ։

 

Արփինե Սիմոնյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728