Լրահոս
Օրվա լրահոսը

Fun Fruit ընկերությունը «Gulfood 2026» ցուցահանդեսին ներկայացրել է իր մրգերը

Փետրվար 11,2026 10:34 Share

Մրգերի արտադրությամբ զբաղվող հայկական Fun Fruit ընկերությունն օրերս Դուբայում մասնակցել է «Gulfood 2026» սննդի և ոչ ալկոհոլային խմիչքների միջազգային ցուցահանդեսին։ Լինելով ոլորտի ամենախոշոր հարթակներից մեկը՝ «Gulfood» ցուցահանդեսն այս տարի մեկ հարկի տակ էր միավորել ավելի քան 120 երկրի ազգային տաղավարներ։ Հայկական Fun Fruit-ը  սեփական տաղավարում ներկայացել է իր արտադրած արևահամ տանձի ու խնձորի տեսակներով։

Fun Fruit ընկերության նախագահ Վահագն Բադալյանը նշել է. «2021 թվականից ի վեր Fun Fruit ընկերությունն Արագածավան համայնքում հիմնել է  300 հեկտարից ավելի ինտենսիվ այգիներ՝ տանձի, տափակ դեղձի, խնձորի, կեռասի, ծիրանի: Մենք այստեղ՝ «Gulfood»-ում, մասնակցում ենք սեփական տաղավարով, որպեսզի ընդլայնենք մեր ներկայությունն Արաբական Միացյալ Էմիրություններում և շրջակա երկրներում: Շուկայում գործունեություն ենք ծավալում արդեն երկու տարի:  Մենք ունենք սեփական 10-ից ավելի բեռնատար մեքենաներ, որով կազմակերպում ենք բեռնափոխադրումները Հայաստանից դեպի Արաբական Միացյալ Էմիրություններ»։

Fun Fruit-ն արդեն երկրորդ անգամ է մասնակցում «Gulfood»-ի կողմից կազմակերպված միջոցառմանը։ Ցուցահանդեսի մասնակիցները մեծ հետաքրքրությամբ համտեսել են  հայկական արևահամ մրգերը՝ առաջարկելով նոր համագործակցություններ։  Վահագն Բադալյանը նշում է՝ առաջիկայում պատրաստվում են շուկան ընդլայնել. «Նաև մենք մասնակցել ենք 2025 թվականի սեպտեմբերին Asia Fruit Logistica ցուցահանդեսին, նույնպես մեր սեփական տաղավարով, որտեղ ներկայացնում էինք հայկական, մեր սեփական արտադրության մրգերը  և փորձում էինք ընդլայնվել նաև այդ շուկաներում», – ասել է նա:

«Gulfood» ցուցահանդեսը դարձավ կարևոր հարթակ՝ Fun Fruit-ի արտադրանքը ներկայացնելու, ինչպես նաև ոլորտի լավագույն մասնագետների և առաջատար արտադրողների հետ արդյունավետ կապեր հաստատելու համար:


asd

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728