Եվրամիությունը նախատեսում է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների 20-րդ փաթեթում ընդգրկել 29 մարդու, այդ թվում՝ ՖԻԴԵ-ի ղեկավար Արկադի Դվորկովիչին եւ Էրմիտաժի տնօրեն Միխայիլ Պիոտրովսկուն։ Այս մասին գրում է EUObserver-ը՝ հղում անելով պատժամիջոցների փաստաթղթերի նախագծին։
Եվրամիության «սեւ ցուցակում» հայտնվելը ենթադրում է Եվրամիության տարածքում ուղեւորությունների արգելք, ինչպես նաեւ` եվրոպական բանկերում օգտահաշիվների արգելափակում, եթե այդպիսիք հայտնաբերվեն։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































