Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք պահանջում ենք Փաշինյանից` մեր ազգային արժանապատվությունը վաճառքի ենթակա չէ». Նարեկ Կարապետյան

Փետրվար 11,2026 14:34 Share

Սամվել Կարապետյանի նախաձեռնությամբ հիմնադրված «Մեր ձևով» ժողովրդական շարժման համակարգող խորհրդի ղեկավար Նարեկ Կարապետյանի ֆեյսբուքյան գրառումը

Գիտե՞ք, թե ինչն է ստորացուցիչ. ԱՄՆ փոխնախագահը գնում է Ծիծեռնակաբերդ, և Հայաստանի հպարտ-հպարտ խոսացող ոչ մի պաշտոնյա «դուխ» չի անում նրան ուղեկցել, քանի որ վախենում են թուրքերին չհաճոյանալուց։

Որ ԱՄՆ փոխնախագահին, խնդրել են ջնջել Ցեղասպանության մասին իր հիշատակումը, չնայած որ գործիչը ինքն է ցանկացել այցելել Ծիծեռնակաբերդ։

Կոնգրեսի խոսնակ Փելոսին, ում մենք նույն կերպ, ինչպես Վենսին, ընդունել ենք, ասել է, որ հիշատակման ջնջումը «Խորապես հիասթափեցնող է»։

Մենք պահանջում ենք Փաշինյանից. մեր ազգային արժանապատվությունը վաճառքի ենթակա չէ։ Միլիոնավոր զոհերի խեղված ճակատագրերը քաղաքական խաղ չեն՝ քո իշխանությունը պահելու համար։ Ցեղասպանության ճանաչումից չես կարող հրաժարվել։
Եթե չես կարողանում օգուտ տալ, գոնե մի՛ վնասիր. կգա ուժեղ ղեկավար և կկարգավորի այն, ինչ դու փչացրել ես։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728