Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՔՊ խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը խնդրեց պարզ բացատրել՝ ինչպե՞ս է տեղի ունենում ապահովագրավճարի գանձումը, եթե անձը մի քանի կատեգորիաների է պատկանում։ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը պատասխանեց․ «Մեր հիմնարար սկզբունքն է՝ եթե անձը մի քանի կատեգորիաների մեջ է մտնում, նրա նկատմամբ կիրառել առավել բարենպաստ նորմը։
Եթե անձը 65+ տարիքի է և 200,000 դրամից ավելի աշխատավարձ ստացող, նա երկու կարգավիճակ ունի՝ 65+ով նրա ապահովագրավճարը վճարում է պետությունը, և 200․000 դրամից ավելի հանգամանքով ևս պետք է հանդիսանար ապահովագրական կարգավիճակ ունեցող։ Այս պարագայում կգործի 65+ի կանոնը․ պետությունը կվճարի այս անձի ապահովագրավճարը՝ անկախ նրանից՝ նա աշխատում է, թե՝ ոչ»։
Անահիտ Ավանեսյանը վստահեցրեց՝ խրախուսում են քաղաքացիներին աշխատել, չթաքցնել իրենց աշխատանքը այլ երաշխիքներից զրկվելու պատճառաբանությամբ․ «Մենք խրախուսում ենք, որ մեր 65+ տարիքի անձինք շարունակեն օգտվել պետության կողմից ապահովագրված լինելու կարգավիճակից և աշխատեն, եկամուտ ունենան»։
ԱԺ-կառավարություն հարցուպատասխանն ամբողջությամբ՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































