Ռուսական կողմը դիտարկում է Վրաստանի հետ երկաթուղային հաղորդակցության վերականգնման հնարավորությունը Աբխազիայի տարածքով, հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
Փոխվարչապետը նշել է, որ աշխատանք է տարվում Կովկասում բոլորի ուղիների ապաշրջափակման ուղղությամբ:
«Կովկասում տրանսպորտային-լոգիստիկ կապի ամրապնդումը խիստ կարևոր է Ադրբեջանի, Հայաստանի, Վրաստանի, Իրանի, Թուրքիայի և Ռուսաստանի ժողովուրդների խաղաղության, կայունության ու տնտեսական բարգավաճման համար։ Ակնկալում ենք տարածաշրջանի բոլոր պետությունների կառուցողական փոխգործակցություն այդ կարևոր ընդհանուր խնդրի լուծման գործում», – ասել է Օվերչուկը:
Նա ավելի վաղ հայտնել է, որ Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածների վերականգնման շուրջ:
Կարդացեք նաև
«Ազատություն»


















































