Լրահոս
Օրվա լրահոսը

Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան, Քաջարան-Մեղրի ճանապարհները կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ են

Փետրվար 13,2026 10:10

Փետրվարի 13-ին՝ ժամը 9:45-ի դրությամբ, Նորավան-Հարժիս-Գորիսի «Ջանգեր» կոչվող հատվածը բաց է մարդատար տրանսպորտային միջոցների համար։

Ժամը 9:10-ի դրությամբ, ձնաբքի պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Փետրվարի 13-ին՝ ժամը 8:35-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները:

Եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով, սաստիկ բքի, տեսանելիության բացակայության պայմաններում և երթևեկության անվտանգության նկատառումներից ելնելով՝ ճանապարհները ժամանակ առ ժամանակ փակվում են։

Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան, Քաջարան-Մեղրի ավտոճանապարհները կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ են։

Աշոցքի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում։
Ծիլքար-Ռյա Թազա ճանապարհահատվածում բուք է։

Սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով Ալագյազ-Ծաղկահովիտ-Գեղադիր ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728