Լրահոս
Օրվա լրահոսը

Պատմական հիմքից զուրկ այս վտանգավոր զավթողական հայեցակարգով սերունդ է մեծանում Ադրբեջանում. Տաթևիկ Հայրապետյան

Փետրվար 13,2026 11:20

Պատմական գիտությունների թեկնածու, Ադրբեջանի հարցերով փորձագետ Տաթևիկ Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը

«Բնականաբար, Արևմտյան Ադրբեջանի մեր հին հայրենի հողերը, որտեղ աշխարհագրական անունները դավաճանաբար հայաֆիկացվել են, սպասում են բնիկ բնակիչների՝ ադրբեջանցիների վերադարձին»․ սա բառացի թարգմանություն է Ադրբեջանի առաջատար հեռուստաալիքներից՝ «Baku TV»-ով փետրվարի 10-ին հեռարձակված հաղորդումից։

Նախորդիվ գրել եմ, որ իրենք ունեն հատուկ հաղորդաշար, որը կոչվում է «Արևմտյան Ադրբեջանի խրոնիկա»։ Այն եթեր է դուրս գալիս 2023 թվականի հունվարի 30-ից, այսինքն՝ արդեն 3 տարի․ շաբաթական առնվազն մեկ անգամ պատրաստում են տեսանյութեր ադրբեջաներեն, անգլերեն, երբեմն նաև ռուսերեն լեզուներով, որտեղ Հայաստանի Հանրապետության տարածքը ներկայացվում է որպես «ադրբեջանական հող»։

Սա է Ադրբեջանում ընթացող քաղաքականությունն ու քարոզչությունը։ Նույնը ուսուցանվում է ադրբեջանական հանրակրթական դպրոցներում՝ սկսած 5-րդ դասարանից։ Այսինքն՝ պատմական հիմքից զուրկ այս վտանգավոր զավթողական հայեցակարգով սերունդ է մեծանում Ադրբեջանում։

Դա տեղի է ունենում Արցախի դեմ սանձազերծված պատերազմից ու էթնիկ զտումից հետո, որի հարցում ՀՀ կառավարությունը միմիայն օգնել է Ադրբեջանի իշխանություններին՝ մաքրվել իրենց իրագործած հանցանքներից։ Ասեմ ավելին՝ հենց այսպիսի քարոզչություն է տարվել Արցախի պատերազմին նախորդած տասնամյակների ընթացքում։

Հիմա էլ ակնհայտ մեր ճակատին ասում են, թե ինչի են պատրաստվում։ Ունենք անկեղծ ու ուղիղ հակառակորդ․ ինձ թվում է՝ կարելի է այս անգամ մի քիչ ավելի խելացի աշխատել ու թույլ չտալ, որ բանը հասնի 2020 թվականի սեպտեմբերի 27-ին։
Այսպես հատուկ եմ գրում, որովհետև սա իրոք կարևորագույն խնդիր է, որի լուծման մասին էլ պետք է լինի խոսակցությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728