Լրահոս
Օրվա լրահոսը

«Չեմ տարանջատում հոգևոր սպասավորի և այլ քաղաքացու բերման հարցերը, տաբուներ չպիտի լինեն»․ Արփինե Սարգսյան

Փետրվար 13,2026 13:34

«Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին ՀՀ-ում բարձրագույն արժեք է բոլորիս համար։ Եթե Հայաստանյայց առաքելական եկեղեցու մասով կան մեր հետևորդներին անհանգստացնող հարցեր, ժողովրդավարական հասարակությունում նմանատիպ բարձր արժեքի վերաբերող որևէ հարց չի կարող լինել տաբու և չլինել քննարկման ենթակա»,-հարցին՝ ՀՀ վարչապետի՝ եկեղեցու բարենորոգումների օրակարգի հետ կապված ի՞նչ դիրքորոշում ունեք, ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ այսպես պատասխանեց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։

Անդրադառնալով հոգևորականներին բերման ենթարկելու հետ կապված հարցին՝ Արփինե Սարգսյանն ասաց․ «Չեմ ուզում տարանջատել հոգևոր սպասավորի և այլ քաղաքացու՝ բերման հետ կապված հարցերը։ Եթե կա բերման ենթարկելու որոշում՝ ձերբակալության հետ կապված հարց, ուզեք, թե՝ ոչ, գործընթացը կազմակերպվում է՝ ըստ ստանդարտի»։

Ասուլիսն ամբողջությամբ՝ տեսանյութում.

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728