Լրահոս
Օրվա լրահոսը

«Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի պրոդուկտները ներկայացվել են ICE Barcelona 2026-ին

Փետրվար 13,2026 14:22

«Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբին պատկանող պրոդուկտներն օրերս ներկայացվել են Իսպանիայի Բարսելոնա քաղաքում տեղի ունեցած ICE Barcelona 2026-ին։ Խոշոր տեխնոլոգիական և բիզնես ցուցահանդեսը համախմբել էր ավելի քան 65 հազար մասնակից՝ աշխարհի 180-ից ավելի երկրներից։ Միջոցառման շրջանակում ոլորտի առաջատար ընկերություններ շուրջ 600 տաղավարներում ներկայացրել են իրենց նորարարական պրոդուկտներն ու նախագծերը, ինչպես նաև անցկացրել են բիզնես քննարկումներ հատկապես արհեստական բանականության՝ AI տեխնոլոգիաների շուրջ։

ICE Barcelona 2026-ին ներկայացվել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբին պատկանող BetConstruct ընկերությունն իր CreedRoomz, Pascal Gaming, FeedConstruct, Popok Gaming, Choice և Affigates պրոդուկտներով:

Խմբի խորհրդի անդամ Ռոման Բադալյանն ընդգծել է, որ ընկերությունն արդեն իսկ զգալի հաջողություններ է գրանցել միջազգային շուկաներում․ «Մենք արդեն ունենք AI (ԱԲ) 5 պրոդուկտ, որոնք մեր գործընկերներին տալու են 20 տոկոսից ավելի օպտիմիզացիա, և այդ ամենն արհեստական բանականության շնորհիվ։ Այս տարի Բրազիլիայում, Ուկրաինայում և Ռումինիայում ունեցանք մեծ նվաճումներ, նախատեսում ենք մեկնարկել նաև Բուլղարիայում։ Նշեմ, որ փնտրում ենք AI մասնագետներ և առաջիկայում նախատեսում ենք էլ ավելի զարգացնել այդ ուղղությունը», – ասել է նա։

«Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի խորհրդի անդամ և գլխավոր գործադիր տնօրեն Վահագն Բադալյանն էլ նշել է, որ լինելով Հայաստանի խոշորագույն IT (ՏՏ) ընկերությունը՝ «Բադալյան եղբայրները» ոչ միայն քայլում են համաշխարհային տեխնոլոգիական պահանջներին համընթաց, այլև սահմանում են նոր չափանիշներ ոլորտում․ «Լինելով Հայաստանում առաջատար IT ընկերություն` մենք այստեղ ներկայանում ենք մեր նորարարական լուծումներով, պրոդուկտներով, որն իր մեջ ներառում է արհեստական բանականություն, որը նոր նշաձող է սահմանում ոլորտում։ Ունենալով ավելի քան 7000 աշխատակից և 10-ից ավելի գրասենյակ Հայաստանում և այլ երկրներում` մենք այստեղ ներկայացված ենք 5 տաղավարով: Մենք առաջարկում ենք լուծումներ, որը ծածկում է ոլորտի գրեթե բոլոր ուղղությունները և մենք հանդիսանում ենք ոլորտի իննովացիոն ընկերություններից մեկը:

«Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբին պատկանող բրենդները վաղուց արդեն ճանաչելի են աշխարհի տարբեր երկրներում։ Դրանք մշտապես զարգանում են, կատարելագործվում և միջազգային շուկայում ներկայանում ժամանակակից լուծումներով՝ պահպանելով իրենց մրցունակ և ուրույն դիրքը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728