Լրահոս
Օրվա լրահոսը

«Բադալյան եղբայրների» բիզնեսներից 4-ը ՀՀ խոշոր հարկատուների հազարյակում են

Մարտ 03,2025 11:08 Share

«Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբին պատկանող 4 ընկերություն ՀՀ 2024 թ․-ի 1000 խոշոր հարկատուների ցանկում են։  Ընկերությունների վճարած հարկերի ծավալը կազմել է 26 մլրդ 17 մլն 541 հազար դրամ՝ ներառյալ հիմնադիրների կողմից վճարված հարկերը։

Երկրի խոշորագույն «ՍոֆթԿոնստրակտ» ՏՏ ընկերությունը 2024 թ․-ին պետբյուջե է վճարել 18 մլրդ 627 մլն 274 հազար դրամ, այն հազարյակում զբաղեցնում է 12-րդ հորիզոնականը։

Ընկերությունների խմբին պատկանող «Ֆասթ բանկ» ՓԲԸ-ն պետբյուջե է վճարել 4 մլրդ 150 մլն 25 հազար դրամ, բանկը ՀՀ հազար խոշոր հարկ վճարողների ցանկում 74-րդն է։ «Ֆասթ Մեդիա» ՍՊԸ-ն 534-րդն է, «Յուքրաֆթ» ՍՊԸ-ն՝ 784-րդը։

Վճարված եկամտային հարկերի թոփ տասնյակում «Սոֆթ Կոնստրակտը» 3-րդ հորիզոնականում է։ 2024 թ.-ի վերջին տվյալներով հոլդինգի աշխատակիցների թիվը Հայաստանում 7179 է, երկրից դուրս՝ 1128 մշտական աշխատակից, ևս 1500-ը՝ գործարքային։

Գործելով տեղեկատվական տեխնոլոգիաների խաղային բիզնեսի, հեռուստատեսության, բանկային և վճարային համակարգերի, գյուղատնտեսության, հանրային սննդի և շինարարության ոլորտներում, ընկերությունների խումբը հավատարիմ է մնում իր արժեքներին՝ շարունակելով պահպանել առանցքային դերն աշխատաշուկայում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31