Լրահոս
Օրվա լրահոսը

Որեւէ մեկը չէր լիազորել, որ նախագահի նստավայրից հանվեր Բաշինջաղյանի «Արարատը». Էլինար Վարդանյան

Փետրվար 13,2026 15:39

«Ըստ էության` այս ընտրությունը ինքնությունը պահելու, ինքնությունը պաշտպանելու ընտրություն է լինելու, որեւէ մեկը չի լիազորել մի մարդու, ով իրեն համարում է ՀՀ նախագահ, թեեւ հասարակության զգալի մասը կարծես չի էլ ճանաչում իրեն, գնար ու շնորհակալություններ հայտներ Ալիեւին: Որեւէ մեկն, օրինակ, չէր լիազորել, որ նախագահի նստավայրի այն սրահից, որտեղ տեղի էր ունենում Վենսի հետ հանդիպումը եւ ներկայացվում էր անօդաչու սարքը, հանվեր Բաշինջաղյանի «Արարատը», որ տարիներով այդտեղ կախված է եղել»,- «Հանրային-քաղաքական դաշտը՝ ընտրություններին ընդառաջ» թեմայով պանելային քննարկման ժամանակ ասաց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը:

«Անկեղծ ասած, երբ նայում էի այդ անօդաչու սարքի ներկայացման արարողությանը, աչքերիս չէի հավատում, որ պատին չկա Արարատի նկարը, որը տարիներով այդտեղ է եղել եւ այդ սրահից երբեւէ չի տեղափոխվել: Փաստորեն, արդեն վախենում ենք, որ անգամ հանկարծ կադրում կհայտնվի Արարատի նկարը, էլ չեմ խոսում ինքնության մնացած բոլոր տարրերի դեմ այս իշխանությունների պայքարի մասին»,-հավելեց Էլինար Վարդանյանը:

Քննարկումն ամբողջությամբ.

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728