Լրահոս
Օրվա լրահոսը

Առգրավվել է հալյուցինոգեն սնկերով հարյուր փաթեթ

Փետրվար 13,2026 17:20

Թմրամիջոց ապօրինի պահելու և իրացնելու հերթական դեպքը Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողները բացահայտեցին փետրվարի 6-ին։

Ժամը 15․40-ի սահմաններում Սիլիկյան թաղամասում նրանք ձերբակալեցին ու վարչություն տեղափոխեցին Երևան քաղաքի բնակիչ 26 և 38 տարեկան երկու տղամարդկանց։

38-ամյա տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց մարխուանայի նմանվող զանգված, իսկ 26-ամյա տղամարդու խուզարկությամբ հալյուցինոգեն սնկերով լցված հարյուր փաթեթ, որոնց ընդհանուր քաշը մոտ 88 գրամ էր նաև դանակ-կռփազենք։

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժին։

Տղամարդիկ կալանավորվել են։
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728