Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի հետ սահմանի բացման դեպքում Իգդիրը պատրաստ չէ միջազգային լոգիստիկ կենտրոն դառնալու

Փետրվար 13,2026 19:05

Թուրքական «Igdirhaber.net» լրատվամիջոցը նյութ է հրապարակել «Սա՞ է Իգդիրի ճակատագիրը՝ փոշի, ցեխ և օդի աղտոտվածություն…» վերնագրով, որտեղ նշվում է, որ Հայաստանի հետ սահմանի բացման դեպքում, ըստ քաղաքացիների, Իգդիրը պատրաստ չէ միջազգային լոգիստիկ կենտրոն դառնալու:

Ըստ կայքի՝ այս օրերին Իգդիրը գտնվում է օրակարգում ոչ միայն իր ռազմավարական նշանակությամբ, այլև տարիներով չլուծված ենթակառուցվածքային և բնապահպանական խնդիրներով: Մասնավորապես նշվել է, որ ձմռանը ցեխի, իսկ ամռանը՝ փոշու պատճառով քաղաքում լուրջ խնդիրներ են առաջանում: Ըստ կայքի՝ աղտոտվածությունը լուրջ վտանգ է առաջացնում առաջին հերթին տեղի բնակչության առողջության համար:

«Մինչ մեզ՝ աշխարհի հետ կապող ճանապարհները բացվում են, մենք մեր սեփական թաղամասերում կկարողանա՞նք ազատվել ցեխից: Արհեստական բանականության դարում մենք չենք ընդունում այնպիսի քաղաքի տեսլական, որտեղ չենք կարող շնչել, որտեղ փողոցներում հնարավոր չէ քայլել»,- նշում են քաղաքացիները։

 

Ermenihaber.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728