Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես կարծում եմ, որ ես, որպես պատգամավոր վատ չեմ աշխատել»․ Սարգիս Խանդանյան

Փետրվար 13,2026 20:22

Մոսկվայի և Երևանի միջև Հայաստանի երկաթուղու երկու հատվածների վերանորոգման շուրջ բանակցությունները շարունակվում են․ խորհրդարանում, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը՝ հավելելով, որ իր պատկերացմամբ, ռուսական կողմը պիտի ներկայացնի իր պատկերացումները, թե ինչպե՞ս է պատրաստվում բարելավվել այդ երկաթուղու գործարկումը՝ հաշվի առնելով, որ այն Հայաստանի տրանզիտից վերածվելու է միջազգային տրանզիտի։ ՔՊ-ական պատգամավորը նկատի ունի, որ ռուսական կողմը պետք է հայտարարի, թե որքա՞ն և ի՞նչ որակի ներդրումներ է պատրաստվում անել։

Լրագրողի դիտարկմանը՝ երկաթուղու այն հատվածները, որոնք ռուսական կառավարման ներքո են, և որոնց վերանորոգումն անհրաժեշտ է ընդհանուր ապաշրջափակման համար, արդեն ֆիքսվա՞ծ է, Սարգիս Խանդանյանը պատասխանեց, որ չի կարող նման հայտարարություն անել կամ հաստատել դա. «Բանակցություններ են ընթանում։ Գիտեք, Հայաստանի համար ամենաէականն այն է, որ դա կատարվի արագ, որովհետև մեզ անհրաժեշտ է հնարավորինս շուտ ապաշրջափակել մեր ենթակառուցվածքները հարևանների հետ: Ուստի այդտեղ ժամկետների և դետալների վերաբերյալ, կարծում եմ, պետք է տեսնենք, ստանանք ռուսական կողմի պատկերացումները, դրանից հետո որոշում կայացնենք։ Թե որ փուլում են բանակցությունները, ես չեմ կարող ասել»։

Ի դեպ, խոսելով առաջիկա խորհրդարանական ընտրություններում կուսակցական ցուցակում ընդգրկվելու մասին, ՔՊ-ական պատգամավորն ասաց․ «Ես կարծում եմ, որ ես, որպես պատգամավոր վատ չեմ աշխատել և նաև իմ աշխատանքը, որպես ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, իմ աշխատանքը արդյունավետ եմ գնահատում»։

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728