Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՄՆ հետ համաձայնագիրը ստորագրել ենք, որ մոդուլյար ռեակտորների մասին հաջորդ շերտի տեղեկատվությունը ստանանք»․ Նիկոլ Փաշինյան

Փետրվար 13,2026 20:40

«Հայաստանի համար վտանգավոր որևէ նախագծի մեջ մենք ներդրում չենք անի»,- ՔՊ գրասենյակում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Ատոմակայանի հարցի շուրջ տարվող բանակցություններին։

ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև միջուկային էներգիայի ոլորտում համագործակցության հայտարարությանն անդրադառնալով՝ Նիկոլ Փաշինանն ասաց․  «Մենք կողմ ենք, տեխնոլոգիական հարցերում ունենալ հասանելիություն ժամանակակից տեխնոլոգիաներին։  «123 համաձայնագիրը» նրա մասին է, որ Հայաստանը կունենան հնարավորություն ամբողջական տեղեկատվություն ստանալու, այդ թվում՝ մոդուլյար ռեակտորների այն տեխնոլոգիաների վերաբերյալ, որոնք ԱՄՆ-ն ունի։ Ես ուզում եմ բոլորիս ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ այս համաձայնագրի մաս չկազմող պետությունների համար այդ տեխնալոգիաները գաղտնի են։

Այսինքն՝ որևէ մեկը, եթե այս համաձայնագրի մաս չէ, չգիտի՝ մոդուլային ռեկատորներն ԱՄՆ-ում հասունության ինչ մակարդակի են հասել։ Եվ այն տեղեկատվությունը, որը կարելի էր ունենալ առանց այս համաձայնագրի, մենք ունենք։ Բայց քանի որ այդ ունեցած տեղեկատվության հիման վրա մեր հետաքրքրությունը մեծացել է, և ԱՄՆ հետ մեր հարաբերություններն էլ զարգանում են, հենց դրա համար ենք «123 համաձայանագիրը» ստորագրել, որպեսզի ԱՄՆ-ն մեզ համար բացահայտի տեխնոլոգիայի մյուս նրբությունները, որպեսզի մենք ամբողջական գնահատելու հնարավորություն ունենանք»։

Փաշինյանը հավելեց, որ այս հարցը քննարկել են նաև Ռուսաստանի Դաշնության գործընկերների հետ։ Այնտեղ էլ կա տեխնոլագիա, բայց այնտեղի տեխնոլոգիայի առանձնահատկությունն այն է, որ ջրի վրա է, նշեց Փաշինյանը։

«Մենք ՌԴ մեր գործընկերներին խնդրել ենք, որպեսզի նրանք մեր փորձագիտական պատվիրակության այց կազմակերպեն, որ մենք հնարավորություն ունենանք հասանելիություն ունենալ այդ տեխնոլոգիային նույնպես»,- նշեց նա։

Փաշինյանը հավելեց․ «Այսինքն՝ համաձայնագիրն ԱՄՆ հետ ստորագրել ենք, որ հաջորդ շերտի անհրաժեծշտ տեղեկատվությունը ստանանք։ Մենք առաջ ենք գնում այդ ճանապարհով, բայց ոչ միայն ԱՄՆ հետ, բոլոր այն գործընկերների հետ, որոնք այդ տեխնոլոգիան ունեն։

Նայց ինչո՞ւ ենք հետաքրքրություն ցուցաբերել տեխնոլոգիաների նկատմամբ, որովհետև փորձագետները կառավարությանը և ինձ զեկուցել են, որ այս պահին առկա տեղեկատվության համաձայն՝ մոդուլյար ռեակտորների առանձնահատկություններից մեկը, որը մեզ կարող է հետաքրքրել, հետևյալն է՝ եթե մոդուլյար ռեակտորում ի հայտ է գալիս վթարային իրավիճակ, դա համարվում է լոկալ իրադարձություն։

Դա նշանակում է, որ եթե վթար է տեղի ունեցել, և մեկ կմ հեռավորության վրա կա բնակավայր, այդ բնակավայրն էվակուացնելու անրաժեշտություն չկա։ Հիմա «123-ի» ստորագրումից, վավերացումից հետո մենք ավելի մանրամասն հասանելիություն կուենանանք այս տեղեկատվությանը, հասանելիություն կունենանք, թե որտեղ է ինչ է կառուցվում, որից հետո կկայացնենք որոշումներ»։

Մանրամասները՝ տեսանյութում

Անդրադառնալով Հայաստանում Իրանի դեսպանի այն հայտարարությանը, որ Հայաստանի հետ ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր է պատրաստվում ստորագրության՝ Նիկոլ Փաշինյանն ասաց․ «Այո, մենք քննարկումներ ունենք և բանակցում ենք հնարավոր համաձայնագիրը։ Երբ որ համաձայնագի շուրջ բանակցությւոնները հաջողությամբ կավարտվեն, բնականաբար, կստորագրենք»։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728