«Գնալով ավելի ու ավելի է լրջանում այն տեղեկատվությունը, որ իրականում Հայաստանից դուրս Եպիսկոպոսաց ժողով հրավիրելու և այս պրոցեսների խորքային նպատակը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կաթողիկոսությունը Հայաստանից դուրս հանելն է և որոշ ուժերի ձեռքում մարիոնետային կաթողիկոսության հանգամանքն ուժեղացնելն ու Հայաստանի դեմ որպես գործիք օգտագործելը»,- ՔՊ գրասենյակում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը։
Փաշինյանը նշեց․ «Ես նաև ուզում եմ զգուշացնել Սփյուռքի որոշ ներկայացուցիչների, որ այս դավադիր պլանում ներգրավվելն արդեն լրջորեն խաթարում է Հայաստանի պետական անվտանգությունը։ Եվ ՀՀ-ն չի պատրաստվում դիտորդի նման հետևել։ Հակազդեցություն է լինելու և շատ կոշտ հակազդեցություն է լինելու»։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
«Էջմիածնի գանձերի վրա աչք դրածների հայացքն ուղղելու ենք բոլորովին ուրիշ կողմ՝ ՀՀ-ին հասու բոլոր միջոցներով։ Էս պատմությունը կաթողիկոսությունը Հայաստանից դուրս տանելն է, և ես դա թույլ չեմ տալու։ Եթե դրա համար պետք լինի լրացուցիչ միջոցներ ձեռնարկել, կձեռնարկվեն լրացուցիչ միջոցներ։ Էդ մարդկանց նպատակը կաթողիկոսությունը Հայաստանից հանելն է՝ Էջմիածնի գանձերի հետ միասին։ Եվ ես սա ասում եմ մի մարդ, որն իրենցից մի մասի հետ վերջին շրջանում շփումներ ունեցել է։ Եվ մենք ունենք ծառայություններ, որոնք տիրապետում են շարժերին, նպատակներին, քննարկումներին։ Չի լինելու, թռնեն վերև, իջնեն ներքև, չի լինելու»,- հավելեց նա։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ



















































Սրացումներ են սկսվում հիվանդի մոտ:
Պատճառ չկա հիվանդ որակավորել:
Հանցագործ ա:
Էջմիածնի գանձերի վրա դու աչք ունես այ չտես, որ քսան տարի առաջ հացին կակա էիր ասում, իսկ էսօր փողերի մեջ լողում ես ու չես կշտանում։
Էդգար Ղազարյանն այս առիթով շատ դիպուկ է գրել. “Այդ մենք չպետք է թույլ տանք մեր մայրաքաղաքը Բաքու տեղափոխելը”: