ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հարցաքննվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի անդրազգային, ինչպես նաև կոռուպցիոն այլ բնույթի հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթով։
Այս մասին «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից։ «Միաժամանակ հայտնում եմ, որ նախաքննությունը շարունակվում է»,- նշել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի անդրազգային, ինչպես նաև կոռուպցիոն այլ բնույթի հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ Վ․ Խաչատրյանը։
Այլ մանրամասներ կառույցից չեն հայտնել, այդ թվում՝ Հովհաննիսյանի կարգավիճակի վերաբերյալ, ըստ ամենայնի, Հովհաննիսյանը մեղադրյալի կարգավիճակ առայժմ չունի, թեև շուտով կլրանա քրեական վարույթի նախաձեռնման մեկ տարին։


















































