Թուրքիան և Հայաստանը համաձայնության են եկել՝ թույլատրել ուղիղ ցամաքային առևտուր Վրաստանի միջոցով, հաղորդում է թուրքական T24-ը։ Նախկինում 2 երկրների միջև բեռնափոխադրումները կարգավորվում էին Վրաստանում միջնորդների միջոցով և դասակարգվում որպես «վերարտահանում»։
Al Monitor-ի լրագրող Էզգի Աքին, հղում անելով երկու առևտրային աղբյուրների, նշում է, որ բեռներն այժմ կպահպանեն իրենց սկզբնական արտահանման կարգավիճակը իրենց ողջ ճանապարհորդության ընթացքում։ Կողմերը այս քայլը կատարում են հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում։ Երկրների միջև ուղիղ ավիաբեռնափոխադրումներ արդեն մեկնարկել են։
Թուրք-հայակական բիզնեսի զարգացման գործադիր խորհրդի փոխնախագահ Նոյան Սոյակի խոսքով՝ «որոշումը կայացվել է որոշ ժամանակ առաջ, և տեխնիկական աշխատանքներն արդեն ընթացքի մեջ էին»։
Նա նաև նշել է, որ նոր պայմանավորվածությունը 10-15%-ով կնվազեցնի թուրքական ընկերությունների համար լրացուցիչ ծախսերը։
Կարդացեք նաև
ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ Թուրքիայի և Հայաստանի միջև երկկողմ առևտուրը 2024 թվականին գերազանցել է 336 միլիոն դոլարը։ Թուրքիայից Հայաստան ներմուծումը կազմել է մոտ 335 միլիոն դոլար, որի մոտ 40%-ը իրականացվել է ցամաքային ճանապարհով Վրաստանի միջոցով։
Թուրքիայից Հայաստան արտահանվող հիմնական ապրանքներն են մեքենաներն ու մեխանիկական սարքավորումները, երկաթի և պողպատի արտադրանքը, այլ արդյունաբերական ապրանքներ և տեքստիլ արտադրանքը։


















































