Լրահոս
Օրվա լրահոսը

Մոսկվայում են Հարավային Կովկասի գծով ԵՄ և ԵԱՀԿ հատուկ ներկայացուցիչները

Փետրվար 13,2026 23:50

Մոսկվա են ժամանել Հարավային Կովկասի հարցերով ԵՄ և ԵԱՀԿ հատուկ ներկայացուցիչներ Մագդալենա Գրոնոն և Քրիսթոֆեր Շպետին։ Այս մասին հաղորդում է ռուսական «Ինտերֆաքս» գործակալությունը։

Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ նրանց այսօր ընդունել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։

«Գրոնոն և Շպետին Մոսկվա են ժամանել որպես Անդրկովկասում Անվտանգության և կայունության շուրջ խորհրդակցությունների համանախագահներ», – հաղորդում է «Ինտերֆաքսը»՝ հիշեցնելով, որ այս ձևաչափը գործում է Աբխազիայում և Հարավային Օսիայում իրավիճակի կարգավորման շրջանակներում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728