Լրահոս
Օրվա լրահոսը

«Պատմության հետքերով․ Դիմիտրովում հուշարձանի բարեկարգում՝ նվիրված Մեծ Հայրենական պատերազմի ընթացքում զոհվածներին»

Փետրվար 13,2026 15:00

Փետրվարի 12-ին լրացավ մեկ տարի այն պահից, երբ մեկնարկեց «Հաղթանակ 9/45» միջազգային հայրենասիրական շարժումը՝ «Եվրասիա» ԻՀԿ-ի նախաձեռնությունը, որի հիմքում պատմական հիշողության պահպանումն ու անցյալի նկատմամբ հարգանքն է։ Այդ արժեքների շարունակության շրջանակում «Եվրասիա-Հայաստան»-ը կազմակերպեց «Պատմության հետքերով» ծրագրի առաջին այցը։

Չնայած անբարենպաստ եղանակային պայմաններին, «Եվրասիա-Հայաստան»-ի կամավորական կազմը մեկնեց Դիմիտրով գյուղ՝ մասնակցելու Մեծ Հայրենական պատերազմի ընթացքում զոհվածների հուշարձանի բարեկարգման աշխատանքներին։ Այս քայլը դարձավ պատմության և այն մարդկանց հիշատակի նկատմամբ հարգանքի խորհրդանիշ, որոնց կյանքն ու սխրանքը հավերժ մնացել են մեր երկրի տարեգրության մեջ։

«Պատմության հետքերով» ծրագիրը ստեղծվել է որպես արձագանք իրականությանը․ Հայաստանի տարածքում կան բազմաթիվ հուշարձաններ և պատմական ժառանգության օբյեկտներ, որոնք այսօր գտնվում են անբավարար վիճակում և կարիք ունեն հոգատարության ու ուշադրության։ Նախաձեռնության խորհրդանիշը դարձավ «Եվրասիա»-ի լոգոյով ժապավենը, որի հակառակ կողմում գրված են պարզ, բայց կարևոր խոսքեր․ «Այստեղ եղել է «Եվրասիա»-ն։ Այստեղ մաքուր է»։

Այսօրվա շաբաթօրյակի ընթացքում կամավորները մաքրեցին հուշարձանի շրջակայքը, կարգի բերեցին տարածքը և կատարեցին կարևոր ու անհրաժեշտ գործ, որն ունի ոչ միայն գործնական, այլև խոր բարոյական նշանակություն։

«Պատմության հետքերով» ծրագիրը մեկանգամյա ակցիա չէ։ Այն հետևողական աշխատանք է՝ ուղղված հիշողության պահպանմանը իրական գործողությունների միջոցով, այլ ոչ թե ձևական հայտարարություններով։ Գլխավոր եզրակացությունը պարզ է․ պատմությունը պահպանվում է այնտեղ, որտեղ կա հարգանք, ուշադրություն և պատրաստակամություն գործելու։

Կազմակերպիչները շնորհակալություն հայտնեցին բոլոր մասնակիցներին՝ իրենց ներգրավվածության, աշխատանքի և անկեղծ ցանկության համար՝ աշխարհը դարձնելու ավելի մաքուր ու լուսավոր։ Սա միայն սկիզբն է․ առաջիկայում կլինեն նոր նախաձեռնություններ, որոնք կնպաստեն պատմական հիշողության ամրապնդմանը և ժառանգության հանդեպ հոգատարության մշակույթի զարգացմանը։

«Եվրասիա» ԻՀԿ-ն՝ միջազգային համագործակցության զարգացմանն աջակցող ինքնավար ոչ առևտրային կազմակերպություն է, որը մասնավոր միջոցներով իրականացնում է հումանիտար նախագծեր՝ ուղղված ավանդական արժեքների պահպանմանը և միջմշակութային հաղորդակցության զարգացմանը։ «Եվրասիա»-ն աջակցում է սոցիալապես կարևոր նախաձեռնություններին, հնարավորություն է տալիս տարբեր մշակույթների մարդկանց շփվել միմյանց հետ, զարգացնում է կրթության, բժշկության, երիտասարդական փոխանակման ոլորտներում նախագծեր։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728