Նիկոլական քարոզչության մասին ասվում է, որ այն վիրավորում է նորմալ մարդկանց ինտելեկտը. վերջերս նման բան ասաց նաեւ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը: Դրա մեջ խորը իմաստ կա: Երբեմն մի տեսակ ամաչում ես անդրադառնալ իշխանական եւ իշխանամերձ քարոզիչների ասածներին, որովհետեւ կթվա, թե այդ անհեթեթություններին լուրջ ես վերաբերվում:
Բացառված է, որ որեւէ հայ հոգեւորական, ավելին՝ ճեմարան ավարտած որեւէ անձնավորություն չիմանա, թե ինչ է ուղղափառությունը (orthodoxia-ն), եւ որ քրիստոնյաներին է ընդունված անվանել ուղղափառ: ՔՊ-ականների դեպքում դա չիմանալը սպասելի է. նրանց մեծ մասը պատկանում է իրենց սերնդի այն հատվածին, որը, ցավոք, բացի սոցցանցային վերնագրերից, էլ ոչինչ չի կարդացել:
Բայց հոգեւորականները, սարկավագից սկսած, կրկնեմ, այս հարցերին տեղյակ են: Պարզապես որոշ եպիսկոպոսների՝ Փաշինյանին ծառայելու հանգամանքն անջատել է նրանց ոչ միայն խղճի, այլեւ ինտելեկտի, գիտելիքի «կոճակը», եւ այդ պատճառով Հայ առաքելական եկեղեցին «ուղղափառ» անվանելու մեջ նրանք «ռսաստրկություն» են տեսնում:
Բայց դա դեռ անհեթեթության բարձրակետը չէ: Ըստ նույն՝ լվացած ուղեղներին ուղղված քարոզչության, կաթողիկոսի եղբայրը «ԿԳԲ-ի ագենտ» է, այսինքն` գործակալ է մի կազմակերպության, որն արդեն 34 տարի գոյություն չունի: (Եթե այդքան խիզախ եք, ասեք՝ ФСБ-ի): Կաթողիկոսն էլ իբր ծառայում է «օտարի» շահերին՝ ո՞ր «օտարի», այն «օտարի», որի հետ Փաշինյանն ունի «ուղիղ եւ ջերմ» հարաբերություննե՞ր: Բա ի՞նչն է խանգարում այդ «ուղիղ եւ ջերմ» ընկերոջն ասել, որ քո թշնամի կաթողիկոսը ծառայում է նրա՝ այդ ընկերոջ շահերին, եւ խնդրել այդ ամենին վերջ տալ:
Կարդացեք նաև
Բայց դա էլ գագաթնակետը չէ: Վերջերս «պարզվել է», որ որոշ, ըստ ամենայնի՝ ոչ նիկոլական քահանաների քարոզը հիշեցնում է իսլամական ֆունդամենտալիզմի գաղափարախոսությունը: Այս դեպքում պետք է պարզապես հստակեցնել: Նրանք, ովքեր այդպես են մտածում, թող մեկնաբանության մեջ նշեն ոչ միայն ժամանակակից, այլեւ 1725 տարվա ընթացքում որեւէ հայ հոգեւորականի որեւէ տեքստ, որն ինչ-որ հեռավոր ձեւով հիշեցնում է ծայրահեղ իսլամիստների քարոզը:
Եթե արցախցիների իրավունքների պաշտպանությունը ֆունդամենտալիզմ է, ապա ամենամեծ ֆունդամենտալիստը նա է, ով ժամանակին բղավում էր՝ «Արցախը Հայաստան է եւ վերջ»:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ



















































Mr. Abrahamyan, we all know the Premier is a master manipulator. This morning’s news about the Catholicos wanting to take out the treasures of Echmiadzin out of the country is another demonstration of his no-limits imagination and ability for defamation.
I remember an article that Nikol had written in early 2010s or late 2000s (if you can find it, please share it here) where he essentially equated the supposed corruption of the chief of police of Yerevan to the genocide and called the people to resist the chief of police the way they would resist genocide. That’s his style, create an enemy on completely fabricated fake accusations and exploit the people’s naive instincts in opposing that manufactured evil. He had made similar declarations in the summer of 2018 or 2019 about the Karabakh leadership supposedly planning a quick war to hand over 2 regions to Azerbaijan through an engineered defeat so that they could blame it on the Premier. There was absolutely no proof of it and he had made this paranoid accusation during a press conference in Iran.
I’m just surprised that the entire security apparatus of the country blindly follows its hysterical leader, even on matters pertaining to the Catholicos, Artsakh, thousands of casualties, etc.
Really, I think an article or reel about the parallels between Yervant Odian’s Panjuni and the current Premier is past due and very timely 😉
Սկսում եմ իմ ՝նախընտրական ընտրարշավը՝, դրա համար ինձ պետք են քաղաքական մրցակիցներ, ովքեր կդառնան իշխանություն եւ ես՝ ընդդիմություն, իսկ եթե ես դառնամ իշխանություն, նրանք կդառնան ընդդիմություն: Ասա ով է քո ընդդիմությունը, կասեմ դու ինչ իշխանություն ես եւ հակառակը, ասա ով է քո իշխանությունը, կասեմ դու ինչ ընդդիմություն ես:
Սրանից տրամաբանական հետեւություն՝ ապագա իշխանությունն ու ապագա ընդդիմությունը նախապես պետք է իրար ընտրեն ու ճանաչեն որպես իրենց մրցակիցներ: Ես ինձ մրցակից եմ ընտրելու նրանց, ովքեր ինձ հետ եւ իրար հետ ունեն ընդհանուր ազգային եւ համամարդկայյին ռազմավարական սկզբունքներ, որի համար պատրաստ ենք երդում տալ միասին եւ միաձայն համայն հայ ազգի առջեւ եւ եթե հետ կանգնենք մեր երդումից, գիտակցում ենք, որ մեզ երկար տարիների լյուստրացիա է սպասվում:
Սրանից տրամաբանական հետեւություն՝ բոլոր քաղաքական մրցակիցները ներկայացնում են իրար իրենց ռազմավարական սկզբունքները, որի խախտման դեպքում պարտավորվում են հրաժարական տալ, լինեն իշխանություն թե ընդդիմություն: Ստեղծվում է ազգային ռազմավարական գլխավոր շտաբ, որտեղ քաղաքական ուժերի ներկայացրած ռազմավարական սկզբունքները քննարկվում են բոլորի կողմից եւ մշակվում է ազգային քաղաքական ռազմավարական դոկտրինը, որի տակ ստորագրում են բոլոր իրար ճանաչած քաղաքական ուժերը միաձայն: Կարճ :), բայց հաճախ եմ գրելու, որ ներկայացնեմ իմ քաղաքական ռազմավարական սկզբունքները: Համեստությունը մի կողմ դնենք, ով օտարների կողմից չի ուղղորդվում, թող իր հայեցակարգն ու գաղափարները գրի: ՄԻԱՑՈ՛ՒՄ:
Հարգելի Aha,
Դուք ինչպես եք որակավորում հետևյալ հայտարարություն անողին. «Զnհերի եւ զnհողությունների գնով մենք հասել ենք մի կետի, որ Հայաստանը հենց այսօր աշխարհի ծայրագավառից տեղափոխվում է դեպի աշխարհի կենտրոն» Նիկոլ Փաշինյան a) մանիպուլիատոր
b) լսողին էշի տեղ դնող
c) իրեն աշխարհի կենտրոն հռչակող (ու զոհեր, զոհաբերություն ակնկալող)
d) դժվարանում եմ որակավորել:
Հարգելի Արամ,
Խոսել զուտ ինտելեկտի վիրավորանքի մասին` մոծակի խայթ է` նիկոլական խումբը վաղուց թքել (հերոսական Ալենի ջանքերով), անցել այս գիծը:
Ես համաձայն եմ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը դիպուկ գնահատականի հետ: Բայց ինքը ավելի արժեքավոր բաներ է նկատել ՀՀ ներկա իշխանավորների (ՀՀ ՆԻ) վերաբերյալ…
Նաև համաձայն եմ Aha-յի մտքի հետ` ցուցադրել ՀՀ ՆԻ գործելաոճը և բովանդակությունը:
Ես, իմ կողմից, առաջարկում եմ գործել web-site-երից դուրս` կազմակերպել ՀՀ ՆԻ արտադրանքի ցուցահանդես: Տաղավար 1` ՀՀ ՆԻ արտադրած ինտելեկտի բացակայության նմուշներ: Հարևան տաղավարը կարող է լինել ՀՀ ՆԻ արտադրած դավաճանությունների ցուցադրում: Հաջորդը` կարող է լինել ՀՀ ՆԻ արտադրած Ստերի ցուցադրումը և այլն… Բայց ամենա արժեքավորը կլինի ՀՀ ՆԻ գալիք դավաճանությունների, ստերի արտադրանքի նմուշների տաղավարը` «Զոհեր ու զոհաբերություններ որ մենք վերարտադրվեք» ցուցանակի տակ:
Ի դեպ. այդ ցուցահանդեսը պիտի շեշտավորի, որ այս տգետ իշխանավորների բոլոր ծախսերը շռայլորեն ծածկում ենք ես, դու, նա` հարկային մեր մուծումներով. մենք ենք մուծում հենց մեզ նսեմացնող, ասֆալտին փռող, երսեներիս թքող, երեխեքին զոհաբերող, հայրենիք վաճառող իշխանավոր անձանց անտրտունջ կյանքի վայելքների շարունակելիության համար:
Ահա թե ինչպես է գործում ավտորիտար համակարգը։ Նրանք փորձում են ջնջել պատմությունը։ Վերահսկել անցյալը՝ ապագան վերահսկելու համար, բայց դա չի ստացվելու։ Սա կոմունիստական փորձ է՝ տապալելու եկեղեցին։ Ես չեմ հասկանում, թե ինչպես էր հայ ժողովուրդը հավատում այս կառավարությանը։