Լրահոս
Օրվա լրահոսը

«Զանգեզուրի միջանցքի» հայկական հատվածը, ինչպես մենք ենք անվանում, շատ կարճ է․ Իլհամ Ալիև

Փետրվար 14,2026 12:44 Share

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի` France 24-ին տված հարցազրույցից․

– Փոխնախագահ Ջեյ Դի Վենսը այցելել է երկու երկրներ: Հայտարարվել են ռազմավարական գործընկերային հարաբերություններ, որոնց շրջանակներում ԱՄՆ-ն Ադրբեջանին կվաճառի բոլոր տեսակի զենք։ Կա նաև այսպես կոչված TRIPP նախագիծը՝ ավտոմոբիլային և երկաթուղային մայրուղին Հայաստանով դեպի Ձեր էքսկլավ Նախիջևան։ Արդյոք դրանք դատարկ հույսեր են, թե դա իսկապես տեղի կունենա և կփոխի դինամիկան:

-Ես կասկած չունեմ, որ դա տեղի կունենա։ Պատճառներից մեկն այն է, որ, կրկին, Միացյալ Նահանգները վճռորոշ դեր խաղաց այս գործընթացում: Եվ այն երթուղին, որը Ադրբեջանի երկու հատվածները կմիացնի Հայաստանի տարածքով եւ հետագայում դուրս կգա Եվրոպական մայրցամաք, կրում է նախագահ Թրամփի անունը:

Եվ ես կարծում եմ, որ ԱՄՆ նախագահի այս անձնական ներդրումը, ինչպես նաև ԱՄՆ կառավարության գործողությունների ծրագիրը ցույց են տալիս, որ TRIPP-ը կկառուցվի: Հեռավորությունն այնքան էլ մեծ չէ՝ ընդամենը 40 կիլոմետրից մի փոքր ավելի։ Եվ ի դեպ, երկաթուղին, որն Ադրբեջանն այժմ կառուցում է մայրաքաղաքից մինչև Հայաստանի հետ սահման, կազմում է մոտ 400 կիլոմետր։

Բացի այդ, մեր Նախիջևանի էքսկլավի ներսում կվերականգնվեն գրեթե 200 կիլոմետր ճանապարհներ։ Այնպես որ, «Զանգեզուրի միջանցքի» (չակերտները՝ Tert.am) հայկական հատվածը, ինչպես մենք ենք անվանում, շատ կարճ է։ Եվ ես վստահ եմ, որ այն կիրականացվի։

Թարգմանությունը՝ Tert.am-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հայ մարդ says:

    Նույն կերպ – “Ադրբեջանի հղբացած սուլթանի”, ինչպես մենք ենք անվանում, իշխելու մնացյալ ժամանակահատվածը շատ կարճ է։

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728