ՀՀ փաստաբանական ակադեմիայի ռեկտոր Արա Զոհրաբյանի ֆեյսբուքյան գրառումը
Այսօր աննախադեպ իրադարձություն է եղել:
ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ՝ Արման Սարոյանի հետ կապված դատական ակտի կատարմանը խոչընդոտելու մեղադրանքով:
Արգելվել է Վեհափառ Հայրապետի ելքը Հայաստանից, ինչով փորձ է արվում ձախողել Ավստրիայում կայանալիք եպիսկոպոսաց ժողովը:
Սա պատմական ամոթալի գործողություն է իշխանության կողմից:
Փաստաբան Ռուբեն Մելիքյանն էլ հայտնում է․
Տեղի ունեցավ այն, ինչի մասին խոսում էինք շուրջ երկու շաբաթ։
Հայաստանի Հանրապետության թրքահպատակ իշխանության ուղիղ հրահանգով՝ դատախազությունը ՔՐԵԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄ հարուցեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ, իսկ քննչականը նրա նկատմամբ կիրառեց ԲԱՑԱԿԱՅԵԼՈՒ ԱՐԳԵԼՔ խափանման միջոց։
Սա պատմական խայտառակություն է։ Այսօր՝ 2026 թվականի փետրվարի 14-ը, հայ ազգի տիեզերական մասշտաբի խայտառակության օրն է։



















































– «Թու՜րք, թու՜րք, թու՜րք», լսվեցին վանկարկումներ բոլոր կողմերից։
– «Ես չե՜մ վիրավորում, երբ ինձ թու՜րք են անվանում, ես չե՜մ վիրավորում, երբ ինձ թու՜րք են անվանում», լսվեցին արձագանքներ կառավարության շենքից։
Բայց էս քայլից պարզ չդարձա՞վ, թե 2018-ի «դուխով տղեն» ոնց ա վախենու՜մ եպիսկոպոսաց ժողովի կայացումից, ոնց ա վախենու՜մ հոգևորականներից, ոնց ա դողու՜մ ու ինչ պրիմիտիվ քալերի ա դիմում։
Պատերազմից հետո էդ «դուխով տղեն» զոհվածների ծնողներից էր դողում ու մի քանիսին կալանավորեց, հետո էլ սկսեց եկեղեցու թեմերի առաջնորդներից դողալ ու մի քանի Սրբազանի կալանավորեց, հիմա էլ եպիսկոպոսաց ժողովից է դողում։ Այ տղա, դու հո Քաջ Նազա՞րը չես ու տակինդ էլ հո վա՞գր չի, աթոռ է, ինչի՞ ես ըտենց դողում, դատախազներիդ ու դատավորներիդ էլ իրար ես խառնում։ Իսկ կարող ա՞ Ուստիանն ա քեզ լարում։