«Ապրելու Երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանի ֆեյսբուքյան գրառումը
Հոգևորականներին քաղաքականությամբ զբաղվելու մեջ մեղադրող Հայաստանի իշխանություններն ամենաուղիղ կերպով, բոլոր հնարավոր լծակներն օգտագործելով, իրենք են միջամտում եկեղեցու գործերին։ Ավստրիայում կայանալիք եպիսկոպոսաց ժողովը ձախողելու բոլոր փորձերը հենց դրա ապացույցն են։
Կաթողիկոսի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը հարված է մեր ազգային ու հոգևոր ինստիտուտներին, մեր ինքնության հիմքերին։
Կան սահմաններ, որոնք իշխանությունը երբեք իրավունք չունի անցնելու՝ անկախ իրավիճակից, շահերից կամ հաշվարկներից։ Այդ սահմանները գծվում են ժողովրդի հոգևոր հիշողությամբ ու արժեհամակարգով։
Մենք ենք այն սերունդը, որին հետո կհարցնեն՝ ինչո՞ւ լռեցիք, երբ կարմիր գծերը մեկը մյուսի հետևից ջնջվում էին, պատմությունը խմբագրվում էր, արժեքները՝ վերացվում։
Կարդացեք նաև
Սա քաղաքական ճահիճ է, և մենք այլևս չենք կարող ընտրել լռությունը․ պետք է կանգնենք մեր արժեքների կողքին, կամ թույլ տանք, որ ամենը ջնջվի այսօրվա իշխանության ձեռքով։
Հայաստանում իշխանափոխությունը նաև որպես մեր ինքնության պահպանման անհրաժեշտ պահանջ, ոչ միայն պարտադիր է, այլ՝ օրհասական։



















































Շատ ճիշտ ես ասում Մանե Թանդիլյան, լիովին համաձայն եմ, բայց մենք այն սերունդն ենք նաև, որին հետո կհարցնեն – ինչու? լռեցիք, երբ Մանե Թանդիլյանը կարմիր գծերը մեկը մյուսի հետևից ջնջելով 2018-2019 թվականներին նախարար աշխատեց նիկոլի կառավարությունում, իր երկու որդիներին սովորելու ուղարկեց Ավստրալիա, որպեսզի նրանք չծառայեն Հայոց բանակում։
Իսկապես, ինչու? լռեցինք։