Այսօր հայտնի են դարձել բռնցքամարտի Հայաստանի տղամարդկանց չեմպիոնները:
«Դինամո» մարզահամալիրում այսօր ավարտված բռնցքամարտի Հայաստանի առաջնության տղամարդկանց պայքարում ոսկե մեդալ նվաճել եւ ազգային հավաքականի կազմը համալրել են Ռուբեն Գարբոյանը՝ 50 կգ քաշային կարգ, Ժիրայր Սարգսյանը՝ 55 կգ, Արթուր Բազեյանը՝ 60 կգ, Արգիշտի Հակոբյանը՝ 65 կգ, Հարություն Հակոբկեխյանը՝ 70 կգ, Մարատ Միքայելյանը՝ 75 կգ, Համլետ Հարությունյանը՝ 80 կգ, Գոռ Ներսեսյանը՝ 85 կգ, Նարեկ Մանասյանը՝ 90 կգ եւ Դավիթ Չալոյանը՝ +90 կգ։
Նրանք կմասնակցեն մեր ընտրանու ուսումնամարզական հավաքներին՝ նախապատրաստվելով տարվա կարեւորագույն միջազգային մեկնարկներին։
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ




















































