Լրահոս
Օրվա լրահոսը

Արդյոք այդ «դատավարության» հեղինակները գիտե՞ն՝ գաղափարները դատապարտել հնարավոր չէ։ Չեն կարող դրանք խեղդել բանտախցերում, չեն կարող լռեցնել կեղծ վճիռներով. Մանե Թանդիլյան

Փետրվար 17,2026 11:36

Բաքվի բեմադրված «դատավարության» ընթացքում հնչեց հերթական կանխորոշված «դատավճիռը»՝ մեծ հայրենասեր Ռուբեն Վարդանյանին դատապարտեցին 20 տարվա ազատազրկման։

Արդյոք այդ «դատավարության» հեղինակները գիտե՞ն՝ գաղափարները դատապարտել հնարավոր չէ։ Չեն կարող դրանք խեղդել բանտախցերում, չեն կարող լռեցնել կեղծ վճիռներով։

Այս ցնորամիտ գործընթացի հայտարարած «վերջակետը» իրականում նոր սկիզբ է։

Սկիզբ՝ նոր համառության, նոր վճռականության, նոր պայքարի։
Պայքար՝ Բաքվի բանտերում պահվող մեր հայրենակիցների վերադարձի համար։
Պայքար՝ արժանապատվության, արդարության և ազգային ինքնության համար։

Ռուբե՛ն, սպասում ենք վերադարձիդ։
Գիտեմ՝ ճաղավանդակները չեն չափում ազատությունդ։
Գիտեմ՝ ոգով ավելի ազատ ես, քան Քո «դատավորները» երբևէ կլինեն։

Եվ ես խոստանում եմ՝ լռություն չի լինելու։ Հաշտություն չի լինելու անարդարության հետ։

Պայքարելու ենք այնքան, մինչև Քո և մեր բոլոր գերիների տուն վերադարձը դառնա կայացած իրողություն։

Մանե Թանդիլյան
«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728