Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ-ը ստանձնում է ուղիղ հանձառություն՝ ազդելու Բաքվի եւ Անկարայի վրա. Խառատյան

Փետրվար 17,2026 14:45

«ՀՀ-Ադրբեջան երկկողմ համագործակցության, ենթակառուցվածքների ապաշրջափակման արդյունքում ամենաանհանգստացող կողմը Վրաստանն է: Որովհետեւ Վրաստանի մենաշնորհը վերանալու է, բայց չի վերանալու Վրաստանի կարեւորությունն ընդհանրապես: Որովհետեւ այն ուղիները, որոնք գործում են այսօր Վրաստանում, այնպես չէ որ պակաս կարեւոր են լինելու,-այսօր  Ժողովրդավարության եւ  անվտանգության տարածաշրջանային կենտրոնի   (ԺԱՏԿ) տարեկան համաժողովի ժամանակ  ասաց «Ալիք մեդիա» լրատվամիջոցի հիմնադիր Արսեն Խառատյանը:

Նրա  խոսքով՝ Հայաստանի եւ Ադրբեջանի համագործակցության արդյունքում փոխվելու է Հայաստանի կախվածությունը Վրաստանից. «Եթե դիտարկենք Թուրքիա- Հայաստան սահմանի հնարավոր բացումը, Թուրքիայի միջոցով մեր հնարավոր ապրանքների տեղափոխության հնարավորությունը, ինչ խոսք, սրանք փոփոխություն են բերելու: Այդ անհանգստությունները տեսնում ենք Վրաստանի կողմից նույնիսկ պաշտոնական  մակարդակում, երբ Վրաստանի վարչապետից ենք լսում Զանգեզուրի միջանցք արտահայտությունը»:

Խառատյանը կարեւորեց նաեւ այս տարեսկզբին Ադրբեջանի ու ՀՀ ԱԳ նախարարությունների հրապարակած փաստաթուղթը TRIPP-ի շրջանակում. «Այստեղ առավել կարեւորն այն է, որ TRIPP-ի հաջողությունը ուղիղ կապվել է Ադրբեջան-ՀՀ ինստիտուցիոնալ խաղաղության եւ ՀՀ-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հետ: Ինչը ենթադրում է՝ ԱՄՆ-ը ուղիղ ստանձնում է հանձառություն նաեւ այս ուղղությամբ ազդելու Բաքվի եւ Անկարայի վրա»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728