Կուտակային կայանների համակարգը, եթե գործեց, մեր մասնագետների հաշվարկով մոտ կրկնակի թանկանալու է ինքնավար արեւային կայանների տեղադրման արժեքը․ այսօր կայացած ասուլիսում հայտարարեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ, ՀԷՑ-ի նախկին գլխավոր տնօրեն Դավիթ Ղազինյանը։
«Բայց այստեղ եւս չեն ուզում ընդունել իրենց ապիկարությունը, որ 8 տարվա ընթացքում չեն հասցրել ավարտել Իրան-Հայաստան 400 կիլովոլտանոց գիծը։ Այդ պարագայում մենք ավելցուկ չենք ունենա։ Բերում են Իսպանիայի օրինակը, Իսպանիայում առաջարկը պահանջարկից ավել է եղել, որի արդյունքում զրո է ստացվել։ Մեզ մոտ նույն խնդիրն է, բայց դրա մեղավորն իրենք են․ արեւային կայաններին նման քվոտաներ տալը՝ իրենց դրած օրենքներով եւ կարգերով․․․ պետք է կանխատեսեին, որ ավելցուկ է առաջանալու, որը կամ պետական մակարդակով պետք է կարողանային պահեստավորել, երեկոյան կամ գիշերային ժամերին սպառեին։ Կամ՝ պատրաստեին այդ գիծը եւ այդ գծով գնար․․․ Իմիջիայլոց, Վրաստանի հետ էլ ունենք այդ հնարավորությունը՝ ռեւերս գծով գնար հոսանք տալու եւ մեզ պետք եղած ժամանակ նաեւ վերցնել։ Հիմա այդ ապիկարությունը փորձում են գցել հասարակ մարդկանց վրա, որ արեւային կայան դնելիս պետք է նաեւ կուտակիչներ ունենալ»,- ասաց նա։
Արեւային արտադրող կայանների մասով էլ բանախոսն ասաց, որ սակագնի մեջ ներառված է բավական մեծ գումար, եւ եթե արեւային կայանը անջատվում է, որպեսզի ավելցուկ չառաջանա, այդ դեպքում պետությունը պարտավորվում է փոխհատուցել անջատված արեւային կայանի համար, եւ այդ գումարը ներառված է սակագնի մեջ։
Այս համատեքստում նաեւ ամերիկյան մոդուլային ատոմակայանների մասին խոստումները եւս Դավիթ Ղազինյանը որակում է խաբեություն։ ԱՄՆ-ը մոդուլային ատոմակայանի նախագծի առաջին լիցենզիան տվել է մինչեւ 2023 թվականը, բայց 2023-ին նախագիծը կանգնեցվել է, քանի որ ընթացքում պարզվել է, որ իրական ատոմակայանի արժեքը նախագծվածից անհամեմատ թանկ է ստացվում։ Դավիթ Ղազինյանը չի ասում, որ մոդուլային ատոմակայանը վատ է, բայց փաստում են, որ ԱՄՆ-ը չունի կառուցած նման կայան, որ հնարավոր լինի գնահատել։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































