Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրիում քաղաքապետի պաշտոնակատարից մինչև մուրացկաններ եկել էին դիմավորելու Միքայել Սրբազանին

Փետրվար 17,2026 16:36

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին, որին այսօր «Իզմիրլյան» բժշկական կենտրոնից տեղափոխեցին Գյումրի՝ Շիրակի թեմի առաջնորդարան, որտեղ նա պետք է կրի տնային կալանքը, քանի որ բնակվում է այստեղ, գյումրեցիները դիմավորեցին ծափահարություններով, հոգեւոր երգերով, գրկախառնություններով։

Շիրակի հոգևորականներից բացի Սրբազանին դիմավորելու էր եկել գրեթե ողջ քաղաքը՝ գործարարներ, Գյումրու քաղաքային իշխանության ներկայացուցիչներ՝ քաղաքապետի պաշտոնակատար Ավետիս Առաքելյանի գլխավորությամբ։ Անգամ քաղաքի մուրացկաններն էին այնտեղ։

Միքայել Սրբազանը, մեքենայից դուրս գալով ու տեսնելով իր հոտին, լայն ժպտաց։ Հարցին՝ «ինչպե՞ս եք, Սրբազան»,  բարձր տրամադրությամբ պատասխանեց․ «Լավ եմ, լավ»։

Սուրբ Յոթ վերք եկեղեցու զանգերը սկսեցին հնչել, հավաքվածները բացականչում էին․ «Սրբազա՜ն, Սրբազա՜ն», մարդիկ գրկախառնվում էին, համբուրում նրա աջը, առողջություն ցանկանում։ Նրան հոգևոր երգերի ուղեկցությամբ մի կերպ թողեցին մտնի առաջնորդարան։

«Սրբազան, ժողովուրդը ձեզ հետ է», բացականչում էին, ծափահարում՝ այսպիսով մեկ անգամ ևս ցույց տալով, որ համաձայն չեն հոգևոր առաջնորդին առաջադրված մեղադրանքի հետ:

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728