Լրահոս
Օրվա լրահոսը

Փաստը, որ Հայաստանում կան քրիստոնյա բանտարկյալներ՝ ի հավելումն Բաքվում գտնվողների, խայտառակություն է. Ռոբերտ Ամստերդամ

Փետրվար 17,2026 17:45

Ամերիկացի հայտնի իրավաբան, Սամվել Կարապետյանի միջազգային փաստաբանական թիմի անդամ Ռոբերտ Ամստերդամի հայտարարությունը

«Ավտորիտար» վարչապետն արգելում է աշխարհի հնագույն քրիստոնյա ազգի հոգևոր առաջնորդի տեղաշարժը:
Քայլը հաջորդում է տնային կալանքում գտնվող Եկեղեցու ամենահեղինակավոր բարերարի՝ վարչապետի դեմ ընտրություններին մասնակցելու հայտարարությանը:
Հայաստանում քրիստոնյաների հալածանքների նկատմամբ Արևմուտքի լռությունը որակվել է «ամոթալի» Աշխարհի հնագույն քրիստոնյա պետության եկեղեցու առաջնորդին մեղադրանք է առաջադրվել և արգելվել է լքել երկիրը:

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին մեղադրանք է առաջադրվել դատական ակտի կատարմանը խոչընդոտելու համար, ինչի հետևանքով նրան թույլ չեն տվել մասնակցել այս շաբաթ Ավստրիայում կայանալիք Եկեղեցական ներկայացուցչական կարևոր ժողովին:

Սա հաջորդում է Եկեղեցու՝ հերթական Եպիսկոպոսաց ժողովը Հայաստանից դուրս անցկացնելու որոշմանը՝ պայմանավորված կառավարության միջամտության վերաբերյալ աճող մտահոգություններով:

«Եկեղեցու շուրջ վերջին զարգացումները» քննարկելու նպատակով հրավիրված Եպիսկոպոսաց ժողովը հետաձգվել էր «հոգևորականության նկատմամբ ճնշումների և Հայաստանի ներքաղաքական խնդիրների պատճառով»: Եկեղեցական մեծ խորհուրդը Հայաստանից դուրս անցկացնելու որոշումը բեկումնային քայլ է և արտացոլում է երկրում կրոնական ազատությունների վատթարացող վիճակը:

Հանդիպումը կկայանա Վիեննայի մոտակայքում գտնվող Սանկտ Պյոլտեն քաղաքում, քանի որ եպիսկոպոսները մտավախություն ունեն, որ Հայաստանում միջոցառման անցկացման դեպքում կբախվեն ձերբակալությունների և քաղաքական միջամտության: Հարուցված քրեական գործի պատճառով Կաթողիկոսն այժմ ստիպված կլինի մասնակցել Zoom-ի միջոցով:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ամիսներ շարունակ հրապարակավ վարկաբեկել և հարձակումներ է գործել Կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ: Հայաստանի իշխանությունները ձերբակալում են հոգևորականներին և եկեղեցու ազդեցիկ աջակիցներին, ինչպես նաև բռնագրավում գույքը: Հայաստանի բազմաթիվ եպիսկոպոսներ ձերբակալվել են ուժայինների կողմից:
Փաշինյանը նաև հայտարարել է, որ մտադիր է վերահսկողություն հաստատել Հայաստանի խոշորագույն կրոնական կազմակերպության նկատմամբ, ինչը խախտում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 17-րդ հոդվածը:
Իր հայտարարության մեջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ կառավարությունը կստանձնի Հայ Առաքելական Եկեղեցու կառավարումը և այն կփոխարինի «իրական, մաքուր և պետականակենտրոն եկեղեցով», որին թույլ չի տրվի հակադրվել պետական շահին:

Եկեղեցու ամենաազդեցիկ աջակիցը՝ բարերար Սամվել Կարապետյանը, կալանավորվել է Եկեղեցու անկախությանն աջակցելու պատճառով: Սակայն դա չի խանգարել պարոն Կարապետյանին հայտարարել իր որոշման մասին՝ հաջորդ ընտրություններում Փաշինյանի դեմ վարչապետի պաշտոնի համար պայքարելու վերաբերյալ:

Արհեստական բանականության նորարարական կիրառմամբ փոխանցված իր ուղերձում պարոն Կարապետյանն ասել է. «Ինձ ձերբակալելով և կալանքի տակ պահելով՝ մի փոքրիկ խմբակ կարծում էր, թե կարող է լռեցնել և մեկուսացնել ոչ միայն ինձ, այլև Հայաստանի ձայնը, մեր ժողովրդի ձայնը, մեր քաղաքացիների ձայնը՝ ձեր բոլորի ձայնը»:

«Amsterdam & Partners LLP» իրավաբանական ընկերության հիմնադիր և կառավարող գործընկեր Ռոբերտ Ամստերդամը, որը ներկայացնում է պարոն Կարապետյանի շահերը, նշել է. «Փաշինյանը նորովի է սահմանում «ավտորիտարիզմ» եզրույթը՝ փորձելով փոխել հայաստանյան և եվրոպական օրենքները՝ սեփական պարանոյիկ խոցելիությանը հարմարեցնելու համար:

Նա փորձում է հարվածի տակ դնել Հայ Առաքելական Եկեղեցու լեգիտիմությունը: Առաքելական եկեղեցին հիմնված է առաջնորդության վրա, որը ձևավորում է շարունակական մի շղթա՝ սկսած վաղ քրիստոնեական առաքյալներից»:

Միայն բոլշևիկներն են դրսևորել նման վարքագիծ։ Եվրոպայի և Արևմուտքի լռությունն ամոթալի է, իսկ այն փաստը, որ Հայաստանում կան քրիստոնյա բանտարկյալներ՝ ի հավելումն Բաքվում գտնվողների, խայտառակություն է և բիծ այս հրաշալի երկրի համար։

Հիմա այն պահն է, երբ Արևմուտքը և հայ ժողովուրդը պետք է պաշտպանեն դավանանքի և խղճի ազատության արժեքները։

«Ամստերդամ ընդ Փարթներս»-ը (Amsterdam & Partners LLP) միջազգային իրավաբանական ընկերություն է, որը մասնագիտացած է քաղաքական շահերի պաշտպանության և մարդու իրավունքների ոլորտներում։ Ընկերության գրասենյակները գտնվում են Լոնդոնում և Վաշինգտոնում։ Հավելյալ տեղեկությունների համար խնդրում ենք այցելել www.amsterdamandpartners.com կայքը։ Լրատվամիջոցների հարցումները կարող եք ուղղել [email protected] էլեկտրոնային հասցեին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728