Ժնևում մեկնարկել են ԱՄՆ-ՌԴ-Ուկրաինա եռակողմ բանակցությունները, «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ վկայակոչելով իր աղբյուրին։
Բանակցություններն անցկացվում են InterContinental հյուրանոցում։ Դրանք կշարունակվեն նաև փետրվարի 18-ին։
Ռուսական պատվիրակությունը գլխավորում է ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին:
Ուկրաինական պատվիրակության կազմի մեջ են մտնում Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը, Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Կիրիլ Բուդանովը և այլք։
Կարդացեք նաև
Հանդիպմանն ամերիկյան կողմից մասնակցում են ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և Դոնալդ Թրամփի փեսա և խորհրդական Ջարեդ Քուշները։


















































