Լրահոս
Օրվա լրահոսը

Հունաստանի հետ հարաբերությունները դինամիկ զարգացում են ապրել ամենատարբեր ոլորտներում. Վահագն Խաչատուրյան

Փետրվար 18,2026 19:01

Հունաստանի նախագահի նստավայրում տեղի է ունեցել պետական այցով Աթենք ժամանած նախագահ Վահագն Խաչատուրյանի դիմավորման պաշտոնական արարողությունը, որին հաջորդել է նախագահներ Վահագն Խաչատուրյանի և Հունաստանի նախագահ Կոստանտինոս Տասուլասի առանձնազրույցը։

«Հունաստանի հետ հարաբերությունները Հայաստանի համար առանձնահատուկ նշանակություն ունեն` պայմանավորված երկու երկրների քաղաքակրթական, մշակութային կապերով»,- առանձնազրույցի մեկնարկին նշեց նախագահ Վահագն Խաչատուրյանը։

«Ուրախությամբ արձանագրում ենք, որ մեր հարաբերությունները դինամիկ զարգացում են ապրել ամենատարբեր ոլորտներում` քաղաքական, տնտեսական, մշակութային, գիտական, կրթական։ Վերջին տարիները մեր երկրի համար դժվար էին, սակայն գործող իշխանությունը, Կառավարությունը, քաղաքական թիմը կարողացան հաղթահարել այդ դժվարությունները։ Ու դա արվեց նաև շնորհիվ մեր բարեկամ երկրների»,- ասաց ՀՀ նախագահը։

Վահագն Խաչատուրյանն ընդգծեց, որ Հայաստանի ձգտումն է մոտենալ եվրոպական արժեքներին։

ՀՀ նախագահն անդրադարձավ նաև 2025 թվականի օգոստոսի 8֊ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վկայությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև Վաշինգտոնում ստորագրված հռչակագրին, դրանից բխող հնարավորություններին, հատկապես Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերին։

Եզրափակելով խոսքը՝ ՀՀ նախագահը Հունաստանի նախագահին հրավիրեց Հայաստան։

 

ՀՀ նախագահի աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728