Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր երկրում ապօրինի զենքի առկայության համար պատիժը պետք է անհապաղ խստացվի». Մեսրոպ Առաքելյան

Փետրվար 18,2026 19:44

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Օրը ցերեկով հերթական զինված միջադեպ է գրանցվել Երևանում՝ ցավոք կրկին մահվան ելքով։ Այս ողբերգական դեպքը ոչ միայն առանձին դեպք չէ, այլև ցայտուն ապացույց է, որ զենքի ազատ ու չվերահսկվող շրջանառությունը մեր երկրում դարձել է իրական, քրեական սպառնալիք հասարակության համար։

Անընդհատ կրկնվող նման միջադեպերը ցույց են տալիս, որ մեր քաղաքացիների կյանքը պաշտպանված չէ, իսկ իշխանությունների անգործությունն ու քաղաքական անպատասխանատվությունը անմիջապես սպառնում են հասարակության անվտանգությանը։

Առնվազն 10.000 զենք դեռևս չի հայտնաբերվել Արցախի վերջին պատերազմից հետո, և դրանցից յուրաքանչյուրը կարող է դառնալ հանցագործության և մահացու դեպքերի գործիք։

Ապօրինի զենքի առկայության համար Քրեական օրենսգրքով նախատեսված պատիժը ծիծաղելի է և ողբերգական․ տուգանք՝ առավելագույնը քսանապատիկի չափով, հանրային աշխատանքներ՝ 80–150 ժամ տևողությամբ, ազատության սահմանափակում՝ առավելագույնը երկու տարի, կամ կարճաժամկետ ազատազրկում՝ առավելագույնը երկու ամիս։

Մեր երկրում ապօրինի զենքի առկայության համար պատիժը պետք է անհապաղ խստացվի՝ այն վեր դասելով ծանր հանցագործությունների շարքում՝ ներկայիս «ոչ մեծ ծանրության» դասի փոխարեն»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728