Լրահոս
Օրվա լրահոսը

Խաչիկ Գալստյանի խափանման միջոցի հարցով վճռաբեկ բողոք է ներկայացվել

Փետրվար 18,2026 20:55

«Հայրենիք» կուսակցության գլխավոր քարտուղար, դոկտոր, պրոֆեսոր Խաչիկ Գալստյանի խափանման միջոցի հարցով վճռաբեկ բողոք է ներկայացվել։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկանում է պաշտպան Արսեն Բաբայանից։

Ինչպես արդեն հայտնել ենք` քաղաքագիտության դոկտոր, պրոֆեսոր Խաչիկ Գալստյանին ՀՀԿ-ն մեղադրում է 1,5 ամիս առաջ` նոյեմբերին, Վաղարշապատում տեղի ունեցած արտահերթ ընտրությունների ժամանակ, իբր, ընտրողներին ընտրակաշառք բաժանելու մեջ: Գալստյանը կալանավորվել է Ամանորի նախօրեին՝ 2025թ․ դեկտեմբերի 30-ին։

Վերաքննիչ դատարանը մերժել է կալանավորման որոշման դեմ բողոքը, այժմ պաշտպանը որոշումը բողոքարկել է Վճռաբեկ դատարան։ Առաջիկայում, ըստ ամենայնի, կներկայացվի միջնորդություն՝ կալանքի ժամկետի երկարացման։ Այս ընթացքում Խաչիկ Գալստյանի մասնակցությամբ որևէ գործողություն չի իրականացվել. փաստաբանը կատակում է՝ «հարկադիր հանգստի են ուղարկել»։
Անդրադառնալով այն հանգամանքին, որ բոլորովին վերջերս Վաղարշապատում ընտրությունների հետ կապված կրկին նոր ձերբակալություններ են եղել՝ այլ կուսակցության վերաբերյալ, ինչու են իշխանությունները Վաղարշապատի ընտրություններից ամիսներ անց են որոշել վարույթներ նախաձեռնել՝ Բաբայանը նշեց, որ պատճառը շատ պարզ է, նպատակ ունեն ցույց տալու, որ կանեն այն, ինչ ցանկանում են, որևէ մտքով չանցնի՝ հակադրվելու իշխանություններին։ Բաբայանն ընդգծեց, որ Խաչիկ Գալստյանի, Արամ Քոչարյանի վերաբերյալ ընտրակաշառքի կամ քրեական օրենսգրքով նախատեսված որևէ դեպք բացառվում է ի սկզբանե։

«Իրենք այդպես են որոշել, պարզապես քաղաքական դրդապատճառներով կալանավորել են»,- նշեց փաստաբանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728