Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԴԽ կողմից ԵԴԽԽ եզրակացությունների հեղինակության ճանաչումն ու դրանց նշանակության շեշտադրումը չի կարող ունենալ զուտ հռչակագրային բնույթ․ Դ․ Հարությունյանի փաստաբանը հայտնել է՝ ինչ միջնորդություն կներկայացնի

Փետրվար 18,2026 20:35

Նախորդ դատական նիստում ստանձնած պատրաստակամության համաձայն, բացահայտված պաշտպանական մարտավարության պայմաններում, հրապարակվում է վաղը ԲԴԽ ներկայացվելիք միջնորդության էլեկտրոնային տարբերակը։ Այս մասին հայտնում է Դավիթ Հարությունյանի փաստաբան Զորայր Հարությունյանը։

«2024 թվականի դեկտեմբերի 6-ին Ստրասբուրգում Եվրոպայի Դատավորների Խորհրդատվական Խորհրդի (ԵԴԽԽ) ընդունած թիվ 27 (2024) ուղենիշային եզրակացությունը (կարծիքը)։ Համաձայն փաստաթղթի 26-րդ կետի՝

«(…) Ազատորեն արտահայտվելու իրավունքը ներառում է դատավորների՝ իրենց կամ իրենց գործընկերների նկատմամբ կարգապահական վարույթների մասին հրապարակայնորեն խոսելու իրավունքը։ (…)»։

ԲԴԽ օրեր առաջ՝ 09.02.2026 թվականին ԲԴԽ-13-ԱՈ-3 որոշմամբ ԵԴԽԽ է ուղարկել ԲԴԽ անդամ Մերի Համբարձումյանին, մասնավորապես նշելով, որ ԵԴԽԽ կարծիքները ի վերջո դառնում են անդամ պետությունների համար հանձնարարականներ և միտված են դատական քաղաքականության (այդ թվում՝ կարգապահական վարույթների) միատեսակության ձևավորմանը։

ԲԴԽ կողմից ԵԴԽԽ եզրակացությունների հեղինակության ճանաչումն ու դրանց նշանակության շեշտադրումը չի կարող ունենալ զուտ հռչակագրային բնույթ։

Տրամաբանորեն ենթադրվում է ԵԴԽԽ կարծիքների բովանդակային կիրառություն կոնկրետ վարույթներում, հատկապես, երբ քննարկվում են դատավորի արտահայտման ազատության և կարգապահական պատասխանատվության սահմանները։

Հակառակ դեպքում, եթե ԲԴԽ որոշումը զուտ հռչակագրային կամ ձևական բնույթ ունի, ապա ենթադրվում է, որ ԲԴԽ չի կիսում նույն արժեքներն ու առկա չէ ձգտում բարելավելու պրակտիկան՝ այն համապատասխանեցնելով եվրոպական լավագույն փորձին»,- գրել է Զորայր Հարությունյանը։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728