Հիշո՞ւմ եք, 2018-19 թվականներին որքա՜ն շատ էին խոսակցությունները «լյուստրացիայի», «վեթինգի», «անցումային արդարադատության», «դատավորների բարեվարքության» մասին: Այդ ամենն, իհարկե, շատ յուրահատուկ ձեւով էր հասկացվում: Հիշում եմ, այդ տարիներին հարցազրույց էի վերցրել ՔՊ-ի առանցքային դեմքերից մեկից՝ իմ կարծիքով, շատ բարյացակամ, բայց մի փոքր սուր հարցադրումներով: Մեկնաբանությունների բաժնում էքզալտացված կանայք գրեցին՝ «լրագրողներին նույնպես պետք է լյուստրացիայի ենթարկել»: Այսինքն՝ այդ «լյուստրացիաներն» ու «վեթինգները» նիկոլական զանգվածը հասկանում էր բացառապես որպես արգելք՝ այն մարդկանց գործունեության համար, որոնք իրենց դուր չեն գալիս:
Բայց բավականին արագ պարզվեց, որ, մասնավորապես, դատական համակարգում գրպանային ԲԴԽ-ի միջոցով «վեթինգեցին» նրանց, ովքեր պատրաստակամ չէին ծառայելու Փաշինյանին, իսկ այն օդիոզ դեմքերը, որոնք ծառայում էին «նախկիններին», նույն խանդավառությամբ շարունակում են ծառայել «ներկաներին»: Ինչից կարելի է միանշանակ հետեւություն անել, որ «թավշյա հեղափոխության» հեղինակները որեւէ մտադրություն չունեին երկրում իրավիճակ փոխելու, եւ նրանց միակ նպատակն էր օգտվել իրենցից առաջ գոյություն ունեցող համակարգի բարիքներից:
Խափանման միջոցն իշխանության ձեռքում եղել եւ մնում է վրեժ լուծելու, անհնազանդներին պատժելու, վախի մթնոլորտ ստեղծելու գործիք: 30 տարվա ընթացքում ես դրա մասին գրել եմ ոչ պակաս, քան 10 անգամ: Հաճախ իշխանությունը կալանքը պայմանավորում է նրանով, որ մեղադրյալը ներկա կամ նախկին պաշտոնյա է, մեծահարուստ, կարող է ազդել քննության ընթացի վրա եւ այլն: 18-ամյա Դավիթ Մինասյանը նո՞ւյնպես այդ պաշտոնյաների եւ օլիգարխների շարքում է:
8 տարվա ընթացքում, իհարկե, բազմաթիվ նոր «Մացոներ» բացահայտվեցին: Հանուն արդարության պետք է ընդունել, որ Հայաստանի դատական համակարգում կան նաեւ երիտասարդ, բանիմաց եւ սկզբունքային դատավորներ, որոնց վրա, սակայն, քաղաքական գործեր չեն մակագրվում: Բայց փաստը մնում է փաստ՝ ոչ մի «վեթինգ» կամ «լյուստրացիա» տեղի չունեցավ:
Կարդացեք նաև
Ես երազում եմ իրական լյուստրացիայի մասին, որը պատկերացնում եմ որպես հաշտեցման, հասարակության ներդաշնակման գործընթաց: Փաշինյանի հեռանալուց հետո դա հնարավոր կլինի:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ



















































Արդյոք? կարող է փոքր ուղեղով անկիրթ մարդը, ինչպիսին նիկոլն է, որոշել վեթինգի մեխանիզմը, ովքեր? պետք է իրականացնեն այդ վեթինգը – յուրայինները ոչ յուրայիններին? (որպեսզի ստուգեն իշխանության նկատմամբ հավատարմության աստիճանը?)։
Կարող է? արդյոք հիշաչարությունը դառնա վեթինգի շարժիչ ուժը և գնահատման չափանիշը։
Եվ ընդհանրապես, կարող? է արդյոք անհավասարակշիռ մարդը այս փոթորկված աշխարհում հավասարակշռված ձևով պետություն ղեկավարել։
Այս հարցերի պատասխանները բոլորս էլ գիտենք, բայց իմանալը բավարար չէ, մեր հավաքական արժանապատվության ցուցանիշը կերևա առաջիկա ընտրություններում։
«Ես չըսի թաքավոր չես դառնա, ըսի մարդ չես դառնա»։ (Ախալցխայի առած)
Ես կասկածներ ունեմ, որ «դատավոր Մացոները» և «հավատանորոգիչ Կճոյանները» իրենց ծառայությունները կմատուցեն նաև հաջորդ իշխանություններին, որովհետև նրանք շատ հարմար «գործիքներ» են ցանկացած իշխանության ցանկացած պատվերը կատարելու համար։ Այդ «գործիքները» կխոտանվեն միայն մեր հասարակության արժեհամակարգի առողջացման դեպքում։
Քանի դեռ մեր հասարակությունը կուլ է տալիս դպրոցական Դավիթ Մինասյանի, ՀԱԵ թեմերի առաջնորդների, մեր քաղբանտարկյալների կալանավորումների ամոթը, քանի դեռ մեր հոգնած էլիտան նման անարդարություններից իրար գլխի չի հավաքվում և չի «լաչառանում», իշխանության կամայականությունների թափանիվը չի դանդաղեցնելու իր պտույտների արագությունը և եթերներում շարունակվելու են հնչել գերագույն գլխավոր ճղճղոցներն ու սպառնալիքները, իսկ բանտերի լույսերը չեն պակասելու։
Նորից բանտերը լցվել են լույսով,
նորից լույսերը մարում են դրսում:
Օրերն անցնում են ապահով ու գոհ
վերջին զեկուցման մտրակի ներքո:
Նորից մենք լավն ենք ու աշխատասեր,
նորից մենք – առողջ, խիզախ, կորովի,
թեեւ խավարն է հայրենիքը մեր
եւ բռնությունը – դիմակը գոյի:
Նորից խոստումներ մի կտոր հացի
եւ թողտվություն սերնդատվության:
Ասում են՝ իբր մեզանից բացի
կան կույրեր – երբեք լույսը չտեսած:
Երանի նրանց, զի կույր են մորից
ու հավատում են լույսին մշտագոհ:
Դրսում մարում են լույսերը նորից,
նորից բանտերը լցվել են լույսով:
ՏԻԳՐԱՆ ՊԱՍԿԵՎԻՉՅԱՆ
Նորմալ բնիկ ու նորմալ քոչվոր ժողովուրդների միջեւ պետք է լինի սիմբիոզ կենսակերպ, երբ մեկի պահպանումն ու զարգացումը բերում է մյուսի պահպանմանն ու զարգացմանը: Քանի դեռ բնիկ ժողովուրդներով քոչվորի կյանք ենք վարում, այդ թվում մեր շատ սիրելի աշխարհասփյուռ հայերով, իսկ քոչվորները՝ բնիկի կյանք, դա չի կարող բերել սիմբիոզի, դա բերում է պատերազմի: Երբ գյուղացու եւ քաղաքացու միջեւ կա սիմբիոզ կենսակերպ, դա բերում է երկուսի բարգավաճմանը, երբ գյուղացին թողնում է իր գյուղը ճարահատյալ եւ քաղաքում տաքսի վարում, սա բերում է գյուղի եւ քաղաքի դեգրադացմանը:
Վատն է այն զինվորը, ով չի ուզում գեներալ դառնալ, վատն է այն վանեցին, ով չի ուզում Վան վերադառնալ, վատն են այն քոչվոր ժողովուրդները, ովքեր չեն ուզում վերադառնալ իրենց քոչվորական կյանքին, վատն ենք մենք հայերով, երբ չենք ուզում վերականգնել մեր Հայքի կայսրությունը: Բնիկ կայսերական ժողովուրդներով միավորվենք, իրար թիկունք կազմենք եւ ապացուցենք Արարչին , որ մեր գլոբալ աշխարհակարգն է աստվածահաճո եւ կռիվ տանք այսօրվա այլասերված բնիկների եւ այլասերված քոչվորների աշխարհակարգի դեմ: Կայսրությունը՝ դա կառավարման բարձրագույն լիգան է, ընտանիքը՝ նվազագույն լիգան է, պետությունը՝ առաջին լիգան է: Նորմալ բնիկնե՛ր եւ նորմալ քոչվորնե՛ր, ՄԻԱՑՈ՛ՒՄ: