Լրահոս
Օրվա լրահոսը

Ընտրական շրջանի բացումից երկու օր անց․ Սյունիքի մարզպետը ֆինանսական աջակցություն է բաժանել բնակիչներին. «Փաստ»

Փետրվար 18,2026 23:23

Սյունիքի մարզպետը ֆինանսական աջակցություն է բաժանել բնակիչներին Փետրվարի 9-ին՝ հրամանագրի ուժի մեջ մտնելուց ընդամենը երկու օր անց, Սյունիքի մարզպետը որոշում է ստորագրել՝ մարզի բնակիչներին ֆինանսական աջակցություն տրամադրելու վերաբերյալ։

Քրեական օրենսգրքի համաձայն՝ ընտրակաշառքի հանցագործության համար կարող է սպառնալ մինչև 10 տարվա ազատազրկում։ Այս պահի դրությամբ իրավապահ մարմինները դեռևս պաշտոնական որոշում չեն կայացրել՝ գործով քրեական վարույթ նախաձեռնելու վերաբերյալ։

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը փետրվարի 6-ին ստորագրել է հերթական խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին հրամանագիրը, որը ուժի մեջ է մտել փետրվարի 7-ից։

Նախընտրական շրջանի պաշտոնական մեկնարկից հետո իրավապահ մարմինները հայտարարել էին քաղաքական դերակատարների հայտարարությունների և գործողությունների «համապարփակ մշտադիտարկում» իրականացնելու մասին։

Մշտադիտարկման նպատակն է պարզել՝ արդյոք խախտվում են Քրեական օրենսգրքի այն դրույթները, որոնք այս ժամանակահատվածում արգելում են աջակցությունների բաժանումը, ինչը կարող է գնահատվել որպես ընտրակաշառք։

 

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728