«Հրապարակը» զրուցել է Ազգային ժողովի նախկին նախագահ, ՀՀԿ-ական Սամվել Նիկոյանի հետ:
– Ի՞նչ եք կարծում` ո՞ր ընդդիմադիր ուժերը պետք է միավորվեն, ո՞վ ում հետ:
– Միասնական ընդդիմադիր բեւեռի մեջ բոլորի ներառումը նպատակահարմար չէ եւ անարդյունավետ է, ընդդիմադիր դաշտը պետք է ունենա 3-4 բեւեռ:
– Առաջարկ է հնչել, որ հոգեւորականներին եւս պետք է ներգրավել ընտրական պրոցեսներում, որպեսզի հանրության վստահությունն ավելի մեծանա ընդդիմադիր ուժերի նկատմամբ: Ի՞նչ եք կարծում` դա որքանո՞վ կարող է արդյունավետ ու խելամիտ լինել:
Կարդացեք նաև
– Ես չեմ կարող հստակ ասել արդյունավետության մասին: Հանրությունը` ընտրողը կարող է ցանկացած մեկին, քաղաքական գործիչ կլինի, հոգեւորական կլինի, շատ լավ ընդունել, սիրել, համակրել, բայց այն կարող է չունենալ էլեկտորալ նշանակություն: Այլ բան է հանրային կարծիքը կոնկրետ անձի մասին, լրիվ այլ բան է էլեկտորալ նշանակությունը: Հոգեւորականների մեջ կարող են լինել մի քանիսը, ովքեր կարող են էլեկտորալ առումով ձայներ ունենալ: Նպատակը պետք է արդյունավետությունը լինի:
– Բայց, ի՞նչ եք կարծում՝ ՀՀԿ-ի դեպքում ճիշտը մասնակցե՞լն է, թե՞ չմասնակցելը:
– Ունենք բավարար կուսակցական եւ մարդկային ռեսուրսներ՝ ընտրություններին մասնակցելու համար: ՀՀԿ-ն ամենախոշոր կուսակցական կառույցներից մեկն է, եթե ոչ՝ ամենախոշորը:
Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:


















































