Factor. Ուկրաինայի վերաբերյալ խաղաղության համաձայնագրի շրջանակում Եվրամիությունը մտադիր է պահանջել, որ Ռուսաստանը դուրս բերի իր զորքերը Բելառուսից, Վրաստանից, Հայաստանից և Մերձդնեստրից: Այս կետը ներառված է ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասի կողմից անդամ պետությունների շրջանում տարածված քննարկման փաստաթղթում: Տեքստին ծանոթացել է «Ազատություն» ռադիոկայանը, գրում է The Moscow Times-ը։
«Եվրոպայի հիմնարար շահերը մայրցամաքում համապարփակ, արդար ու երկարատև խաղաղություն և անվտանգություն ապահովելու գործում» վերնագրով փաստաթուղթը ներկայացնում է Բրյուսելի տեսակետը Մոսկվայի կողմից կատարվելիք պայմանների վերաբերյալ:
Հարևան երկրներից զորքերի դուրսբերումից բացի՝ ԵՄ-ն պնդում է փոխհատուցման վճարման, Ուկրաինայի օկուպացված տարածքների ապառազմականացման, դրանց դե յուրե ճանաչումից հրաժարվելու և Եվրոպայի դեմ Մոսկվայի կողմից հիբրիդային հարձակումների դադարեցման հարցում։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:


















































