☀️🌦️ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ
փետրվարի 19-24-ը
🟨 Երևանում փետրվարի 19-ի ցերեկը, 22-ի երեկոյան, 23-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև։ Փետրվարի 20-21-ին, 22-ի գիշերը, 23-ի ցերեկը, 24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
🟨 Հանրապետության տարածքում փետրվարի19-ի ցերեկը, 20-ի և 24-ի գիշերը, 22-ի ցերեկը, 23-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ․ նախալեռնային և հովտային շրջաններում՝ անձրևի, լեռնային շրջաններում՝ գիշերը ձյան, ցերեկը ձնախառն անձրևի տեսքով։
Փետրվարի 20-ի ցերեկը, 21-ին, 22-ի գիշերը, 24-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին հարավարևմտյան4-8մ/վ, փետրվարի 19-ի ցերեկն առանձին վայրերում սպասվում է նաև քամու ուժգնացում ՝ 16-19մ/վ արագությամբ, լեռնային առանձին հատվածներում բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։
Կարդացեք նաև
Օդի ջերմաստիճանը փետրվարի 19-ի ցերեկը, 20-ին աստիճանաբար կնվազի 4-5, Լոռիում, Տավուշում և Սյունիքում՝ 7-10 աստիճանով:
Շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն


















































