Լրահոս
Օրվա լրահոսը

Զգայական ինտեգրման սենսորային սենյակ՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող (ԿԱՊԿՈւ) երեխաների համար

Փետրվար 19,2026 14:48 Share

Viva-ն և «Քայլ առաջ» սոցիալական ՀԿ-ն ազդարարում են համագործակցության մասին

Նոր և այլընտրանքային տեխնոլոգիաները մարդկանց կարիքներին ծառայեցնելը շարունակում է կարևոր տեղ զբաղեցնել Viva-ի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության (ԿՍՊ) ծրագրերում: Այդ տրամաբանության շրջանակում` ազդարարվել է նոր համագործակցության մասին: Գործընկեր կազմակերպությունը «Քայլ առաջ» սոցիալական ՀԿ-ն է, որը 2017 թվականին սկսել է գործել որպես ներառական ամառային ճամբար, իսկ մեկ տարի անց վերափոխվել սոցիալ-վերականգնողական կենտրոնի: Կենտրոնի հմուտ բազմամասնագիտական թիմը ձգտել է անհրաժեշտ պայմաններ ստեղծել հաշմանդամություն և կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող (ԿԱՊԿՈւ) երեխաների համար, սակայն դեռևս առկա են չլուծված խնդիրներ: Viva-ի աջակցությամբ  կլուծվի ևս մեկ կարևոր հարց:

«Քայլ առաջ» սոցիալական հասարակական կազմակերպության կենտրոնում տարեկան կտրվածքով սպասարկվում է 120 շահառու: Նրանցից 100-ը կրթության առանձնահատուկ պայմանների կարիք (ԿԱՊԿՈւ) կամ հաշմանդամություն ունեցող,  իսկ 20-ը՝ սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներ են: Շահառուներից յուրաքանչյուր երկրորդի մոտ առկա են զգայական խնդիրներ: Կենտրոնում իրականացվում են բազմապրոֆիլ սոցիալ-վերականգնողական թերապիաներ, սակայն անգնահատելի է համարվում զգայական ինտեգրման սենսորային սենյակի առկայությունը: Կենտրոնի մասնագետները ժամանակավոր և իրավիճակային լուծումներ են գտել. Էրգոթերապիայի սենյակում ձևավորել են զգայական ինտեգրմանը նպաստող  միջավայր, որը, սակայն, չի կարող բավարար համարվել: Անհրաժեշտ համալիր միջոցների բացակայությունը պահանջում է իրերի անընդհատ տեղափոխություն, հանգեցնում է ժամանակի զգալի կորստի՝ կրճատելով արդյունավետության աստիճանը: Ազդարարվող համագործակցությունն ուղղված է հենց այդ խնդիրների լուծմանը:  

Viva-ի աջակցությամբ՝ միջազգային փորձագետներն արդեն նախագծել են զգայական ինտեգրման սենսորային սենյակի հատակագիծը: Պատվիրվել և Հայաստան են բերվում անհրաժեշտ սարքավորումները՝ զգայական գործիքներով և թերապևտիկ լուծումներով հագեցած սենյակը ստեղծելու համար: Որպես պահեստ ծառայած անշուք սենյակն էլ կվերանորոգվի՝ պահանջված չափանիշներով:

«Երբ մենք ունենանք անհրաժեշտ սարքավորումներով հագեցած սենյակ, դա հնարավորություն կտա էապես փոխել շահառուների կյանքի որակը: Մենք նրանց կօգնենք զգայական խնդիրները հաղթահարել ոչ սթրեսային հոգեվիճակով, այլ ավելի հեշտ և ոչ ինքնուրույն կամ միայնակ:  Նոր ստեղծվող սենյակի համար նախատեսվող յուրաքանչյուր աջակցող միջոց ունի իր առանձնահատուկ և կարևոր  նշանակությունը: Դրանք կառավարելի, փոփոխություններ, կարգավորումներ ունեցող սարքավորումներ են, որոնք թույլ կտան ընտրել յուրաքանչյուր շահառուի կարիքներին համապատասխան լուսավորության, թրթռումների, լույսի ձայնի ինտենսիվության աստիճան, տակտիլային հպման զգացողությունների ինտենսիվության աստիճան: Viva-ի աջակցությամբ մենք հնարավորություն ենք ունենալու՝ ստեղծել մեզ համար այսքան տարիների բաղձալի սենյակը»,- ասել է «Քայլ առաջ» սոցիալական ՀԿ նախագահ Արփինե Աշոտյանը:

Արդյունքում՝ օգտվողները հնարավորություն կունենան  ինքնուրույն, ըստ ցանկության, շատ արագ փոխելու միջավայրը՝ ձեռքի հպումով և ձայնային հրահանգներով հարմարեցնելով իրենց զգացողություններին: Պլանշետի վրա հիմնված ինտերֆեյսով՝ հնարավոր կլինի իրական ժամանակում փոփոխել սենյակի լուսավորությունը, ձայներն ու պատկերները: Ինտերակտիվ զգայական կառավարման շնորհիվ՝ սենյակը կարող է ստանալ ստորջրյա իրականության, տիեզերքի կամ բնություն տեսք, ապահովել արկածային միջավայր, մեծացնել երեխաների ներգրավվածությունը: Նոր և այլընտրանքային տեխնոլոգիաների շնորհիվ, որոնցից մեկն էլ աչքի բիբով կառավարվողն  է (Tobii eye tracking), հնարավոր կլինի  աչքերի միջոցով և առանց խոսքի ընտրել և կառավարել այս կամ այն սարքը, արտահայտել  սեփական ցանկություններն ու զգացումները: Դա բացառիկ հնարավորություն է ձեռքի նուրբ շարժումների  և կոորդինացիային սահմանափակումներ, հաղորդակցման դժվարություններ  ունեցող անձանց համար։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728